Երևան-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել հարակից ձորը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 6-ին՝ ժամը 16:21-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի 2-րդ ոլորանում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Պ., 1956 թ. ծնված) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ սահել դեպի հարակից ձորը. ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



