Կոտայքի մարզում բնակարաններից մեկում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 6-ին` ժամը 15:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Բանավան թաղամասի թիվ 1 հանրակացարանային շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանում գտնվող 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Փրկարարները գազի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



