Շուրջ 90 նոր աշխատատեղ ապահովող ընկերությունը 3 տարով ազատվեց ԱԱՀ վճարելու պարտավորությունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Արմյանսկի Ուրոժայ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքների ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը մինչև 3 տարի ժամկետով հետաձգելու որոշման նախագծին: Ներդրումային ծրագրի շրջանակներում` ՀՀ Կոտայքի մարզում կառուցված 11 հա ջերմոցային տնտեսությունում ընկերությունը նախատեսում է զբաղվել բարձր որակի հոլանդական վարդերի աճեցմամբ, որի համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել շուրջ 1.637 մլրդ ՀՀ դրամի չափով, որից մոտ 1.337 մլրդ ՀՀ դրամը կուղղվի սարքավորումներ ձեռք բերելուն:
Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի արտադրել տարեկան շուրջ 2.5 մլրդ դրամի արտադրանք (2016թ), որի գերակշիռ մասը կարտահանվի ՌԴ, Վրաստան, Բելառուս, Ղազախստան և այլ:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 90 աշխատատեղ (ջերմոցային տնտեսության ամբողջական հզորությամբ աշխատելու դեպքում), միջին աշխատավարձը կկազմի 2016-ին` 125, 2017-ին` 130 և 2018-ին` 140 հազար դրամ:



