Վթարից 1 շաբաթ անց 27-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրեւանի Խորենացի փողոցում հուլիսի 29-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած 27-ամյա Խաչիկ Մկրտչյանը հիվանդանոցում մահացել է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 29-ին ժամը 19.00-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Խորենացու փողոցում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ բախվել բենզալցակայանի ծածկի երկաթե հենակին. 27-ամյա վարորդը եւ 18-ամյա ու 16-ամյա ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Օգոստոսի 4-ին ժամը 20.00-ին վարորդը` 27-ամյա Խաչիկ Մկրտչյանը, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



