ՃՏՊ Բավրա-Գյումրի ավտոճանապարհին. վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 5-ին, ժամը 20:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Բավրա-Գյումրի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Lexus GX470» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Գ., 1982 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Մինչև փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Ն. Գ., 2002 թ.) հոսպիտալացվել են «Տիրամայր Նարիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
4
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



