Դիլիջանի ոլորաններում «Մերսեդեսը» գլորվել է ձորը (ֆոտո)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 5-ին, ժամը 10:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան գլորվել է ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Դիլիջան հատվածի 95-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 46-ամյա Ռուբեն Խ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը:
Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը եւ հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել ձորից:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



