ԵՊՀ-ի մոտ «BMW»-ն բախվել է արգելապատնեշին, ապա լուսավորության սյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 5-ին, ժամը 06:02-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Չարենցի փողոցում՝ ԵՊՀ-ի դիմաց, տեղի է ունեցել ավտովթար, ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Չարենցի եւ Հերացու փողոցների խաչմերուկում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Մ. Մ.) բախվել է արգելապատնեշին, այնուհետեւ արտաքին լուսավորության սյանը. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



