Իրանում շարունակվում են ցույցերը՝ ամերիկյան պատժամիջոցներին ընդառաջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի տարբեր քաղաքներում չորրորդ օրն է, ինչ շարունակվում են ցույցերը, հայտնում է Reuters գործակալությունը:
Սոցիալական մեդիաներում տեղադրված տեսանյութերի համաձայն՝ երկրի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Թեհրանում, Սպահանում և Քերեջում հարյուրավոր մարդիկ բողոքել են բարձր գնաճի դեմ, որի պատճառներից մեկը օգոստոսի 7-ին սպասվող պատժամիջոցների վերականգնման շուրջ մտավախությունների պատճառով իրանական ռիալի անկումն է:
Ցույցերը հաճախ սկսվել են բարձր գների և կոռուպցիայի դեմ կարգախոսներով, սակայն արագորեն վերածվել են հակակառավարական ցույցերի:
Ուրբաթ Թեհրանից 100 կիլոմետր արևմուտք գտնվող Էշթեհարդ քաղաքում ոստիկանությունը ցրել է իշխանությունների դեմ կարգախոսներ վանկարկող մոտ 500 մարդու: Հաղորդվում է, որ ցուցարարների մի մասը քարեր է նետել շիաների ուսումնական հաստատության ուղղությամբ:



