Երևան, 08.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրանը հայտնել է Սիրիայից հեռանալու պայմանները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

 Իրանը կփոքրացնի ներկայությունը Սիրիայում կամ ընդհանրապես կլքի այն, եթե իրավիճակը կայունանա, իսկ ահաբեկիչների հետ պայքարը մոտենա ավարտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Pana» գործակալությանը հայտնել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

«Մենք կմնանք այդ երկրում, քանի դեռ Սիրիայի կառավարությունը ցանկանա: Սիրիական կառավարության խնդրանքից բացի մեր կարևոր խնդիրը նաև ահաբեկիչների դեմ պայքարն է: Երբ մենք զգանք, որ Սիրիան մոտ է հարաբերական կայունությանը, իսկ ահաբեկիչների դեմ պայքարը մոտենում է ավարտին և տեսանելի արդյունքներ են գրանցված, մենք անպայման կարող ենք փոքրացնել մեր ներկայացվածությունը Սիրիայում կամ ընդհանրապես հեռանալ»,- «ՌԻԱ-Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ասել է Քասեմին:

Հայտարարության տեքստը առկա է Իրանի ԱԳՆ կայքում:

Հունիսի կեսերին Իրանի առաջնորդ Ալի Խամենիի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել էր, որ Իրանը կպահպանի ներկայությունը Սիրայում, հակառակ դեպքում ահաբեկիչները կվերսկսեն ակտիվ գործողությունները: Վելայաթին նշել է, որ իրանական զորքերը Սիրիայում են պաշտոնական Դամասկոսի խնդրանքով, և, որ այլ երկրների, այդ թվում` ԱՄՆ-ի` Սիրիայից զորքերը դուրս հանելու պահանջներն անտեղի են: Բացի այդ, նրա խոսքով` Իրանի ներկայացվածությունը Սիրիայում Իսրայելի հետ ոչ մի առնչություն չունի:

Իսրայելի իշխանությունները բազմիցս անհանգստություն են հայտնել Սիրիայում իրանական զորքի գտնվելու խնդրով, որովհետև կարծում են, որ դրանք Իսրայելի համար վտանգ են ներկայացնում: Իսրայելը նաև զգուշացրել է հնարավոր կանխարգելիչ քայլեր իրականացնելու մասին այն դեպքում, եթե իրանական զորքերը փորձեն ամրապնդվել Իսրայելի սահմանի մոտ:

Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ․ Նարեկ ԿարապետյանԻրանի քաղաքակրթության վերացման սպառնալիք շանտաժը հոդս ցնդեց․ Հրայր ԿամենդատյանԴեղերի գրանցումը միտումնավոր վերածել են տարիներ տևող փորձության․ Հրայր Կամենդատյան18 արդարների գործով դատական նիստի օրը հայտնի էԻնչ ենք մենք առաջարկում արդյունաբերության բնագավառում․ Հրայր ԿամենդատյանԱպրիլի 8-ին, 9-ին, 10-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Խոսքը՝ գործի փոխարեն, թե՞ գործը՝ խոսքի փոխարեն. ընտրության առաջ կանգնած հասարակությունըԴատարկ տներ, կորած սուբսիդիաներ․ Տավուշում բացահայտվում է գյուղական բնակարանաշինության ծրագրի իրական պատկերըՌԴ-ն գիշերը ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Զինվորի աղոթք Հունգարիան 30 միլիոն դոլար դրամաշնորհ կհատկացնի Արցախի Ջրական շրջանում վերականգնողական աշխատանքների համար Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանի մի շարք քաղաքների կամուրջներին Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի բոլոր սցենարներին. Մոհամմադ Ռեզա Արեֆ Կրկին ձյուն կտեղա՞. եղանակն` առաջիկա օրերին Շուրիշկանի Հրաշագործ Ավետարանը կբերվի Մուղնու Սուրբ Գևորգ Եկեղեցի Իրանը կտրականապես մերժում է ժամանակավոր հրադադարի գաղափարը Ես միշտ աջակցելու եմ նրան․ Ֆլիկը՝ Յամալի մասին Երևանում 4 մեքենա է բախվել. երկաթբետոնե սյունն ընկել է «Honda»-ի վրա Խուսափել բաց տարածքներից․ Հայհիդրոմետի տնօրենը զգուշացնում է Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանի առաջ ծառացած մարտահրավերները Չկա որևէ ռազմական նպատակ, որը կարդարացնի հասարակության ոչնչացումը. Գուտերեշը՝ Թրամփի հայտարարությունների մասինՄի վախեցիր Նիկոլ Փաշինյան․ Ալիկ ԱլեքսանյանԿյանքից հեռացել է ֆուտբոլի հայտնի մարզիչ Միրչա Լուչեսկուն Արարատի մարզում բախվել են «Mercedes»-ը, «Volkswagen»-ը, «Ford»-ը, «Գազել»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ «Գազել»-ը կողաշրջվել է․ կան վիրավորներ Հոգատարություն և իրազեկվածության բարձրացում․ Փրկարար ծառայության հյուրերը տարեցներն էին Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես․ Մախաչևը՝ Թոփուրիային Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար nչնչացման գործողություններին Անդրանիկ Քոչարյա´ն, մի տղայիդ ես անդրադարձել, բա մյուս տղայիդ մասին ի՞նչ կասես, որ պատերազմից փախցրել ես․ Նառա ԳևորգյանԻտալիան մերժել է իր օդային տարածքը օգտագործելու ԱՄՆ-ի խնդրանքը Ցիլով մարդ, մի վախեցիր Կարապետյանից, ինքը քեզ վատ բան չի անելու․ Նարեկ ԿարապետյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելու Բեզոարյան այծերի արու և էգ առանձնյակներ են ֆիքսվել Եղեգիսի անտառապետությունում Դաղստանի վերականգնումը կարող է տևել մինչև 10 տարի Փրկարարները օգնության են հասել «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտ ոտքը վնաuած քաղաքացուն Փաշինյանի օրոք ադրբեջանցու սապոգը դրվեց Սյունիքի սուրբ հողի վրա․ Անուշ ՄիրզոյանՄանրամասներ՝ Շենիկ գյուղի կրակոցներից․ վիրավորը մահացել է Իշխանության վերջին խաղաքարտը. պատերազմի սարսափը՝ որպես ընտրական տակտիկա․ Էդմոն ՄարուքյանԻրանը խզել է ԱՄՆ-ի հետ ուղիղ կապերը՝ Թրամփի uպառնալիքներից հետո ՔՊ-ից պատգամավորի թեկնածու առաջադրված իջևանցի բժիշկ Միքայել Ադամյանը ՌԴ քաղաքացի է«Ռեալը» Եվրոպայի ամենաատելի ակումբն է․ Մարկուս Բաբել «Կոչումը՝ կին. Ոսկե կոդ 2026»-ի Անահիտ աստվածուհու մեդալը շնորհվել է Ռոզա ԾառուկյանինԱարոն Ռեմզին պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլային կարիերան ավարտելու մասին ԱՄՆ-ում խոսում են Իրանի դեմ միջուկային հարվածի հնարավորության մասին IDBank-ը և Իդրամը՝ «Մաթեմիկ» հասարակական-կրթական կազմակերպության կողքինԸնտրական օրենսգրքի փոփոխությունը չի քննարկվել որևէ կողմի հետ, փոխվում է մեկ անձի, մեկ ուժի ցանկությամբ` ակնհայտ ապօրինի․ Արամ ՎարդևանյանՍտամբուլում հարձակվել են Իսրայելի հյուպատոսության վրա․ կա վիրավոր ոստիկան Հանրապետության որոշ հատվածներում սպասվում են տեղումներ ձյան տեսքով Իսրայելի զինված ուժերը հարձակվել են Իրանի ութ կամուրջի վրա Երևանում «Howo» բեռնատարը կոտրել է կամրջի երկաթե ճաղավանդակը և վնաuել «Hyundai Elantra», «Toyota Camry», «Honda Fit», «Kia» ավտոմեքենաները