Ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ռեստորանային համալիրը սնուցող էլ. ենթակայանի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 4-ին` ժամը 11:31-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի «Քարի տակ» կոչվող տարածքում այրվում է էլ. ենթակայան:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է Երևանյան խճուղի 1/11 հասցեում գտնվող «Քարի տակ» ռեստորանային համալիրը սնուցող էլ. ենթակայանի վրա, ինչի հետևանքով առաջացել է կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկմամբ:
Փրկարարները ծառը հեռացրել են էլ.ենթակայանի վրայից:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



