Սեւանում վերսկսվել են լողալով ընտանիքի անդամներին օգնության շտապած տղամարդու որոնումները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓրկարարներն այսօր՝ օգոստոսի 4-ին ժամը 07:15-ին վերսկսել են նավակով ափց հեռացած ընտանիքի անդամներին լողալով օգնության գնացած տղամարդու որոնողական աշխատանքները: ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 3-ին, ժամը 14:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտակայքում Սեւանա լճի ափից 4 հոգի ռետինե նավակով հեռացել են եւ չեն կարողանում վերադառնալ ափ:
Ջրափրկարարները ջրից դուրս են բերել Ժ.Շ.-ին (ծնված 1987 թ.), Ա.Շ.-ին (ծնված 2014 թ.), Է.Ս.-ին (ծնված 2007 թ.) եւ Գ.Դ.-ին (ծնված 2007 թ.):
Պարզվել է, որ Ն.Շ.-ն (ծնված 1975 թ.) լողալով փորձել է օգնության հասնել քաղաքացիներին, սակայն հետ չի վերադարձել:
Նախօրեին ժամը 20:50-ին որոնողական աշխատանքներն անարդյունք էին ավարտվել:



