Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տավուշի մարզպետը աջակցություն է հայտնել «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Past.am

 «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը Վահե Ղալումյանին ներկայացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրերը Տավուշում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերևի բաժնից:

 

«Տպավորված եմ Համահայկական հիմնադրամի իրականացրած ծրագրերով Հայաստանում և Արցախում: հատկապես ուրախալի է մեր մարզում կատարված ծրագրերի ծավալն ու արդյունավետությունը: Պատրաստ եմ  իմ լիազորությունների սահմաններում համագործակցել և օժանդակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախագծերին Տավուշում», - նշել է մարզպետ Վահե Ղալումյանը:

 

Պետրոս Թերզյանը տեղեկացրել է, որ Համահայկական հիմնադրամը շարունակելու է Տավուշում սկսած նոր ծրագրի իրականացումը, այն է՝ արևային ջրատաքացուցիչների ներդրումը: Պիլոտային համայնք է ընտրվել Խաշթառակը, որտեղ 50 ընտանիք արդեն օգտվում է արևային էներգիայից: «Տավուշը մեր դիտակետում է և չափազանց կարևոր ենք համարում այս մարզի զարգացումը, քանի որ նախևառաջ այն սահմանային է: Անվտանգության ապահովումը այստեղ նախ տնտեսության զարգացումով է ապահովված, ինչն էլ անում ենք տասնյակ տարիներ», - ընդգծել է Պետրոս Թերզյանը:

 

Արդեն տասը տարի է՝ մարզում գործում է «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը, որի գործունեությունը միտված է նպաստելու մարզի անասնապահական և գյուղատնտեսական ոլորտների զարգացմանը: Հիմնադրամը ստեղծվել և ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Ֆրանսիայի Օ-Դը –Սեն նահանգի  համագործակցությամբ: «ՀիմնաՏավուշի» անասնաֆերման և կաթնամթերքի արտադրամասը գործում են Լուսաձոր գյուղում: Մարզպետն ու Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատարը շրջել են ֆերմայով, եղել կաթնամթերքի արտադրամասում: Կաթնամթերքի գործարանը աշխատանքով է ապահովում համայնքի 30 բնակիչների։ Հիմնատավուշի անասնաֆերմայում դանիական կովեր են բուծվում: Ֆերման համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին: Տավուշի Լուսաձոր համայնքում այս տարի կունենան նաև էլիտար սորտի ցորենի սերմնացու։ Առաջին բերքն է լինելու, աշնանն են ցանել. ութ հեկտար տարածքից ամենաքիչը 25 տոննա ցորեն են ակնկալում։ Դա կբավականացնի, որ գյուղի 110 ընտանիք էլիտար տեսակի ցորենի անվճար սերմ ունենա։ Ծրագիրն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆրանսիահայ բարերարների շնորհիվ՝ Հիմնատավուշ հիմնադրամի միջոցով:

 

Տավուշի Խաչարձան համայնքն էլ իրենց հոգածության տակ են առել արգենտինահայերը: Իջևանում էլ ԱՄՆ-ի «Հայաստան հիմնադրամի» ֆինանսավորմամբ կառուցվում է երկհարկանի մանկապարտեզ: Հիմնադրամի շնորհիվ Բաղանիսում լուծվել է ոռոգման ջրի խնդիրը: Բրազիլահայերը Այգեհովիտում ջերմոցներ են կառուցում:  Տավուշում Հիմնադրամը գործում է գրեթե բոլոր ոլորտներում:

 

 

 

Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին ԽնձորեսկումՍալահը կարիերան կշարունակի ԹուրքիայումՄեքենաներից գողություններ և շորթում Երևանում. բացահայտվել է «Տեսլայով» հանցավոր խումբըՆոր հաղորդագրություն՝ Wildberries-ից․ ի՞նչ են ասում ընկերությունիցԾովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին. Քաղաքացու նկատմամբ նշանակվել է վարչական տուգանքԵՄ-ից պատասխան ստացա․ ինչ էի խնդրել Ուրսուլա ֆոն դեր Լայենից Հայաստանի վերաբերյալ. Աննա Կոստանյան«Աբովյան Time» պոդկաստի հեղինակ Արման Աբովյանի հետ զրուցել ենք 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստերի և սպասելիքների/չսպասելիքների մասին. Աննա ԿոստանյանՍիրո, ազատության ու պարտքի մասին՝ գրականությամբ, փիլիսոփայությամբ ու քաղաքականությամբ. Մենուա ՍողոմոնյանՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԱզգային ժողովը լեգիտիմ չէ, քանի որ իշխանությունը կեղծել է ընտրությունները. Ցոլակ ԱկոպյանՄեր երկրում իշխանության և ընդդիմության անվերջանալի պայքարի մեջ տուժում է միայն ՀՀ քաղաքացին. Աննա ԿոստանյանԻրանում այս տարի արդեն հինգ տասնյակից ավելի մարդ է մահապատժի ենթարկվել. ՄԱԿԵթե ուսումնասիրենք ասֆալտապատման աշխատանքները, ապա կբացահայտենք մեծագույն խախտումներ. Հրայր ԿամենդատյանՎենսը հայտարարել է ԱՄՆ-ում 230 միլիարդ դոլարի օգնության ծրագրերի խարդախությունների մասին Ռուսաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով, կուղարկվի ցորենով բեռնված 14 վագոն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև 2026-ի ամենաթանկացող ապրանքները․ ինչի գինը կարող է նորից բարձրանալԲաբ էլ-Մանդեբ նեղուցի մուտքի մոտ առևտրային նավ է խորտակվել Ադրբեջանով ցորենի խմբաքանակ կուղարկվի Հայաստան IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավովԿոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը ձերբակալվել է Տավուշի մարզում Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը. Գլխավոր դատախազություն Ադրբեջանը գործնականում ապացուցել է իր հավատարմությունը Հայաստանի հետ խաղաղ գործընթացին․ Հիքմեթ Հաջիև Էստոնիան 45 տարի ժամկետով պաշտպանական վարկ է վերցնում Կոնվերս Բանկը և Visa-ն ընդլայնում են ռազմավարական համագործակցությունը՝ նոր հաճախորդակենտրոն լուծումների զարգացման նպատակովԼինելու եմ սկզբունքային, հետևողական և անզիջում այնտեղ, որտեղ խոսքը վերաբերում է արդարությանը, օրենքին և ազգային շահին. Ղահրամանյան