ԱՄՆ-ի սենատորները հակառուսական պատժամիջոցների խստացման օրինագիծ են ներկայացրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի սենատորները Հանրապետական և Դեմոկրատական կուսակցություններից օրինագիծ են ներկայացրել, որը խստացնում է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Աղբյուրի հաղորդմամբ՝ հանրապետականների կողմից այս նախաձեռնությամբ հանդես են եկել Լինդսի Գրեմը (Հարավային Կարոլինա), Ջոն Մաքքեյնը (Արիզոնա), Քորի Գարդները (Կոլորադո), իսկ դեմոկրատներից՝ Ռոբերտ Մենենդեսը (Նյու Ջերսի), Բեն Քարդինը (Մերիլենդ), Ջին Շահինը (Նյու Հեմփշիր):
Նշվում է, որ առաջին հերթին փաստաթուղթն ուղղված է «CAATSA- ի շրջանակներում պարտադիր պատժամիջոցներ մտցնելուն, ինչպես նաև՝ Ռուսաստանի դեմ լրացուցիչ սահմանափակող միջոցների կիրառմանը»:
«Մեր նպատակը ստատուս քվոն փոխելն ու ջախջախիչ պատժամիջոցներ մտցնելն ու պուտինական Ռուսաստանի դեմ այլ միջոցներ կիրառելն է:
Այս օրինագծում պարունակվող պատժամիջոցներն ու այլ միջոցղները երբևէ մտցված պատժամիջոցներից խստագույններն են», - ասել է հանրապետական Լինդսի Գրեմը:



