Երևան, 22.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


9320 հաշմանդամ զինծառայությունից հետո. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննական գործակալության տեղեկատվության, 2018թ. հուլիսի 1–ի դրությամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում` հաշմանդամության վարչական ռեգիստրում, ընդգրկված է եղել 188 հազար 51 հաշմանդամ:

Նրանցից 73 հազար 267–ը կենսաթոշակային և ավելի բարձր տարիքի մարդիկ են, 83 հազար 319–ը՝ 40–ից մինչև կենսաթոշակային տարիքի, 23 հազար 260–ը՝ 18–ից մինչև 40 տարեկան, իսկ 8205–ն էլ՝ անչափահաս: Ի դեպ, հաշմանդամություն ունեցող 188 հազար 51 քաղաքացուց 90 հազար 76–ը կանայք են:

2018 թ. հունվար–հուլիս ամիսներին առաջին անգամ հաշմանդամ ճանաչված մինչև 18 տարեկան 423 երեխայից 135–ը ճանաչվել են աշխատունակ, այն է՝ զրկվել հաշմանդամության կարգից: 18–ից մինչև կենսաթոշակային տարիք ունեցող քաղաքացիներից 3449–ի համար հաշմանդամության կարգավիճակը դադարեցվել է:

Համաձայն վիճակագրության, այս տարվա հուլիսի 1–ի դրությամբ ամենից շատ են երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող անձինք, նրանք 99 հազար 377-ն են, երկրորդ կարգի հաշմանդամների թիվը 70 հազար 679–ն է, իսկ առաջին կարգինը՝ 9790: Հաշմանդամ երեխաների թիվը 8205 է, որից 2572–ը կանայք են: Ընդ որում, նրանք բոլորն էլ մանկուց հիվանդություն ունեն: 

Երբ տարանջատում ենք հաշմանդամության պատճառները, ապա տեսնում ենք, որ մեծամասնության դեպքում գերակշռում է ընդհանուր հիվանդություններ տերմինը: Մասնավորապես` 144 հազար 285 քաղաքացու համար: Աշխատանքային խեղում տողի դիմաց 1831 թիվն է: 

Զինծառայության ժամանակ հաշմանդամություն են ձեռք բերել 9320 զինվոր, որից 3340–ը սահմանները պաշտպանելիս, ավելի քան 4 հազարը պարզապես զինծառայության ընթացքում, 1668–ը՝ զինվորական պարտականությունները կատարելիս, իսկ 306–ը՝ Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ: Չեռնոբիլի ԱԷԿ–ի վթարի վերացման հետ կապված առաջին խմբի հաշմանդամ է դարձել 8, երկրորդ խմբի՝ 318, իսկ երրորդ խմբի՝ 243 քաղաքացի: Տարերային, տեխնածին և այլ աղետների, ինչպես նաև դրանց վերացման աշխատանքների ժամանակ հիվանդություն, խեղում և վնասվածք է ստացել 804 մարդ:

Դիտելով վիճակագրությունը տեսնում ենք, որ հաշմանդամների մեծամասնությունը հաշվառված է Երևանում՝ 57 հազար 307 քաղաքացի: Այնուհետև Լոռու մարզն է, որտեղ հաշվառված է 19 հազար 113 հաշմանդամ: Գրեթե նույնքան է Շիրակի մարզում՝ 18 հազար 185: Իսկ ամենից քիչ հաշմանդամներ կան Վայոց ձորի մարզում՝ 4368: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արեգակի վրա տեղի է ունեցել հզոր բռնկում Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Ռումինիայի հայոց թեմՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանա նոր մարզահագուստովՈւկրաինան թույլ չի տա, որ ուրիշները թելադրեն իր պատմությունը. Սիբիգա Բժիշկը զգուշացրել է զկռտոցի վտանգի մասին Ֆրանսիան շոգի կարմիր մակարդակի ներքո. երկրի գրեթե կեսը՝ ծայրահեղ ջերմաստիճանների գոտում էՀորդանանում ինը տարվա մորատորիումից հետո կախաղան են բարձրացրել մահապատժի դատապարտված վեց անձանցTasnim. Իրանը կդադարեցնի ցանկացած բանակցություն, եթե Իսրայելը չհեռանա ԼիբանանիցՈւշադրություն չենք դարձնում ամերիկյան uպառնալիքներին, նրանք ավելի լավ է զգույշ լինեն իրենց հայտարարություններում. ՂալիբաֆԻսպանիայի վարչապետի կնոջը արգելել են լքել երկիրը. նրան կոռուպցիոն գործով մեղադրանք են առաջադրելՉավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ