«Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել դասալքության մեջ կասկածվող 32-ամյա քաղաքացին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Մասիսի բաժնի և ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում օգոստոսի 1-ին՝ ժամը 01.50-ին, Կիև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Գրիգոր Ա.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նա 2018թ. ապրիլի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 362 հոդվածի (դասալքությունը) 1-ին մասի մեղադրանքով:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



