Զարգացած երկրներում կյանքի միջին տեւողությունը հասել է 80,5 տարվա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶարգացած երկրներում կյանքի միջին տեւողությունն անցյալ դարի 70-ական թվականների համեմատությամբ աճել է ավելի քան տասը տարով: Այդ մասին հայտնել են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մասնագետները, կազմակերպություն, որը միավորում է 34 երկրներ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով BBC-ին:< /p>
Ինչպես ասված է ՏՀԶԿ-ի՝ նոյեմբերի 4-ին թողարկված նյութերի ժողովածուում, միջին հաշվով կազմակերպության անդամ երկրներում կյանքի տեւողությունը մոտավորապես 70 տարուց աճել է մինչեւ 80,5 տարի: Այդ առումով աշխարհի երկրներից առավել մեծ աճ են արձանագրել Թուրքիան եւ Հնդկաստանը, որտեղ կյանքի միջին տեւողությունն ավելացել է գրեթե մեկ երրորդով:
Ըստ ՏՀԶԿ-ի տվյալների՝ առավել երկար են ապրում ճապոնացիները: 2013 թվականին միջին ճապոնացու կյանքը տեւել է ավելի քան 83 տարի: Այդ ցուցանիշով Ճապոնիային հաջորդում են Իսպանիան եւ Շվեյցարիան:
Հետազոտողների տվյալներով՝ 1800 թվականին կանանց կյանքի միջին տեւողությունը կազմում էր 33, տղամարդկանց կյանքի տեւողությունը՝ 31 տարի:



