Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մեկ ամսվա ընթացքում գործն առաջ չի գնացել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երգիչ, երգահան Վահան Արծրունին մեկ ամիս առաջ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին Հայաստանի Հանրապետության 27–րդ տարեդարձին նվիրված համերգային ծրագրի նախագիծ է ներկայացրել: Սեպտեմբերի 21–ին նախատեսվող համերգային ծրագրի նպատակն է ներկայացնել հայ երաժշտության պատմական ավանդույթները` հոգևոր և աշխարհիկ ոլորտները, ժամանակակից երաժշտության բազմերանգությունը:

Վահան Արծրունին իր էջում փաստել էր, որ մեկ ամիս անց նախագիծն անպատասխան է:

«Փաստ»–ի հետ զրույցում նա նշեց, որ նախատեսվող համերգային ծրագրին բացի իրենից մասնակցելու են նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Շողակաթ» մանկական երգչախումբը, կան հրավիրյալ մենակատարներ և այլ երգչախմբեր:

«Առանձնահատկությունը հետևյալն է. ի տարբերություն նախորդ տարիների, երբ տոնը նշելու համար հաճախ դրսից էին երաժիշտներ հրավիրվում, այս ծրագրով օգտագործված է բացառապես Հայաստանում առկա ստեղծագործական պաշարը: Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ մի քանի սերնդի երաժիշտներ են ներկայանալու: Լինելու են 5–րդ դարի մշակումներից մինչև ամենաժամանակակից սիմֆո–ռոքային լուծումներ ունեցող ստեղծագործություններ»,– ասաց Վահան Արծրունին:

Վահան Արծրունին ընդգծեց, որ նախարարության ներկայացուցչի հետ զրույցից տեղեկացել է, որ շատ հավանական է` ծրագրի շուրջ գործընթացը ևս մեկ ամսվա քննարկում ենթադրի. «Իմ գրառմամբ փաստում եմ այն հանգամանքը, որ մեկ ամսվա ընթացքում գործն առաջ չի գնացել: Քանի որ իմ առաջին առնչությունն է նախարարության հետ, չգիտեմ, ընթացակարգերն արդյոք ենթադրո՞ւմ են նման ժամկետներ, բայց ես արդեն տարակուսում եմ: Այն պարագայում, երբ ծրագիրն ամբողջությամբ պատրաստ է, մշակույթի նախարարությունն ընդամենը պետք է որոշում ընդունի` այո կամ ոչ»:

Վահան Արծրունին նշեց, որ մեկ ամիս անց էլ կանդրադառնա հարցին:

«Բայց, կարծում եմ, մեկ ամիս անց արդեն ուշ կլինի, որովհետև համերգային ծրագրի կազմակերպումը ծավալուն աշխատանք է ենթադրում: Պետք է նաև ժամանակ, որոշակի փորձաշրջան, նախապատրաստական աշխատանքներ: Ես այդ ամենը հաշվի առնելով եմ ծրագիրը հունիս ամսին ներկայացրել, որ մինչև սեպտեմբերի 21–ը հնարավոր լինի այդ աշխատանքներն իրականացնել»,– ասաց նա:

Հարցի շուրջ փորձեցինք ստանալ նաև մշակույթի նախարարության մեկնաբանությունը:

Նախարարի խոսնակ Անի Սմբատյանը մեզ հետ զրույցում հայտնեց. «Նախարարությունում ծրագիրը քննարկման փուլում է: Նշեմ նաև, որ մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը ծրագիրը կքննարկի նաև Վահան Արծրունու հետ: Այդ ժամանակ նոր կարող ենք մանրամասներ ներկայացնել»:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա Կոստանյան