Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Համակարգի բացերից օգտվողները որոշել են անիմաստ աղմուկ բարձրացնելով զբաղվել. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անկեղծ ասած, առաջին հայացքից հասկանալի չէ, թե ինչու են մարդիկ այդքան սիրում մատի ու մատանու արանքը մտնել ու իրենք էլ նեղվել իրենց կարգավիճակից: Բայց կան դեպքեր, երբ դրանց չանդրադառնալ պարզապես հնարավոր չէ:

Արդեն որերորդ անգամ մամուլում հրապարակում է լինում այն մասին, թե ե՞րբ, ինչո՞ւ, ինչպե՞ս եղավ, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խորհրդի ղեկավար նշանակվեց Գեորգի Ավետիսյանը, այն դեպքում, երբ նշանակումից տարիներ առաջ, նույն անձին համակարգից մեկուսացնելը նույնպես մեծ աղմուկով ընթացավ: Այն ժամանակ բոլորը միաբերան նշում էին, որ նա ոլորտի այն եզակի մասնագետներից է, ով ոչ միայն ոլորտում առկա գլոբալ խնդիրների մասին է լավատեղյակ, այլ բոլոր մանրամասներին է լավ տիրապետում: Եվ դա, բնական է, հավանաբար այն ժամանակ էլ շատերը չէին կարողանում մարսել:

Եվ հիմա, երբ իրականում երկրի բարձր ղեկավարության ճիշտ որոշման արդյունքում այդ ոլորտի եզակի մասնագետներից մեկին վստահվել է նշված կառույցը ղեկավարելու գործը, շատերն ուրախանալու փոխարեն տխրել են: Ու թեև հասարակության մեջ վերջապես հույս է արթնացել, որ այս համակարգում բոլոր շնչավոր ու անշունչ «իրերն» իրենց արժանի տեղերում կհայտնվեն, հանկարծ ինչ–որ տեղից թանի ճանճի պատմությունը հիշեցնող մի պատմություն է հորինվում և սկսում փայտփորիկի նման փորել Գ. Ավետիսյանի աթոռի փայտը:

Նման վարքագիծ դրսևորելու ընդամենը մեկ պատճառ կարող է լինել: Ստացվում է, որ ինչ–որ մեկին ինչ–որ տեղ դուր չի գալիս, որ այս հոգնած, երբևէ որևէ հոդաբաշխ «խոսք» չասած ու իրեն սպառած կառույցը կարող է նոր ղեկավարի ջանքերի շնորհիվ նորմալ աշխատել, օգնել, որ մարդիկ ձերբազատվեն թթված ու բորբոսնած սննդամթերք ձեռք բերելու և հիվանդանալու վտանգից: 

Հակառակ դեպքում ոչ թե կմտնեին Գեորգի Ավետիսյանին նշանակելու օրվա, ժամի, լուսնի ձևի ու օդի ջերմաստիճանի մանրամասների մեջ, այլ մի մեծ շնորհակալություն էլ իրենք կհայտնեին, որ այսուհետ կարող են ոլորտի ոսկերչական ճշգրտությամբ աշխատանքի բարիքներից օգտվել: Իսկ եթե դա այդպես չէ, ապա կարելի է մտածել, որ համակարգի բացերից օգտվողներն են նման աղմուկ բարձրացնում, քանի որ գնալով նեղանում են անօրինական եղանակներով փող աշխատելու սողանցքները, ինչը, բնական է, կարող է և դուր չգալ շատ–շատերին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա Կոստանյան