Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աղբահանությունը` «ԶԻԼ»–երով կամ գոհ «Սանիթեքն» ու դժգոհող քաղաքացիները. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին երկու շաբաթների ընթացքում մայրաքաղաքը աղբի պակաս չի զգում: «Սանիթեքի» մի քանի օրվա աղբով լի աղբամանները զարդարել էին քաղաքն ու Երևանը պարուրել գարշահոտությամբ: Քաղաքացիները բողոքում էին, բայց` ապարդյուն: Ավելի քան տասն օր առաջ Երևան քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը հայտարարություն տարածեց ու ոչ պատշաճ աղբահանության համար ներողություն խնդրեց քաղաքացիներից: Պատճառը, ըստ հայտարարության, «աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում գրանցված տեխնիկական խափանումներն են, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել»: Թեև ընկերությունը խոստացել էր հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը, բայց քաղաքացիներն այս օրերին էլ են շարունակում իրենց դժգոհությունները հայտնել: Նրանք շարունակում են աղբով լի լուսանկարներ հրապարակել իրենց համայնքներից: Ընկերությունից փորձեցինք պարզել, թե դեռ որքա՞ն է շարունակվելու այս իրավիճակը: Ի դեպ` մենք ֆիքսել ենք, որ աղբահանությունն իրականացվում է «ԶԻԼ» մակնիշի հնամաշ ավտոմեքենաներով:

«Փաստ»–ը ընկերության գլխավոր տնօրենի գործադիր օգնական Քրիստինե Հովհանիսյանի հետ զրույցում նախ խնդրեց բացել «տեխնիկական խափանումներ» ասվածի փակագծերը: Ի պատասխան, նա նշեց. «Մեքենաների խափանման` փչանալու հետ էր կախված խնդիրը` ուրիշ խնդիրներ չունենք: 

Այդ ամենը շտկելու և որոշակի պահեստամասերով փոխարինելու համար ժամանակ է տրամադրվում»:

Դիտարկմանը, թե բողոքները չեն դադարում, մինչ օրս դրական տեղաշարժ չկա, իսկ քաղաքացիների համար այս շոգ եղանակին քաղաքի «աղբահարուստ» փողոցներով քայլելը տհաճ է, Քրիստինե Հովհաննիսյանը, կիսելով մտահոգությունը, արձագանքեց. «Այնուամենայնիվ` եթե համեմատենք անցած շաբաթվա հետ, այս շաբաթ իրավիճակը բարելավվել է, դրական տեղաշարժ կա: Այսինքն` շատ քիչ տեղեր կան, որ խնդիրներ ունենք: Այդ դեպքերում էլ մինչև մեր աշխատակիցները գալիս են, քաղաքացիներն արդեն հասցնում են նկատել: Բայց այդ հատվածները օրվա ընթացքում անպայման մաքրվում են, ուղղակի գրաֆիկի խնդիրն է: Հաստատ չենք համեմատի մեկ շաբաթ առաջ եղած իրավիճակի հետ: Ահագին բարելավվել է»:

Իսկ հարցին, թե իրավիճակը վերջնականապես ե՞րբ կբարելավվի, ընկերության ներկայացուցիչը պատասխանեց. «Հուսով ենք` մոտ օրերս կբարելավվի, քանի որ նախատեսել ենք նաև նոր մեքենաներ ունենալ: Եթե այդ գործընթացն էլ վերջնականացվի, արդեն կկարողանանք ավելի արագ կազմակերպել աղբահանությունը»:Ինչ վերաբերում է «ԶԻԼ»–երով աղբահանություն իրականացնելուն, նա ընդգծեց, որ կապված մեքենաների խնդիրների հետ` վարձակալել են «ԶԻԼ» մակնիշի մեքենաներ: «Այն հատվածներում, որտեղ ընկերության մեքենաներով մենք չենք հասցնում ծառայություն մատուցել, իրականացվում են այդ մեքենաներով, որ քաղաքն աղբի մեջ չկորի: Իսկ երբ մեր մեքենաներն ամբողջ թափով վերադառնան աշխատանքի, բնականաբար, «ԶԻԼ»–երի կարիքը չի լինի: Ինչպես նշեցի, մեր խնդիրը տեխնիկական էր և կապված էր մեքենաների հետ: Մենք որոշել ենք խնդիրն այսպես լուծել, մինչև մեր մեքենաները վերջնականապես պատրաստ կլինեն»,–ասաց նա: Նշենք, որ կան մեկնաբանություններ այն մասին, որ ընկերությունը դիտավորյալ և մտածված է նման անգործություն ցուցաբերում: Սոցիալական ցանցերում քաղաքացիները «Սանիթեքի» անգործությունը սաբոտաժ են համարում:

Անդրադառնալով այդ որակումներին` մեր զրուցակիցը նշեց. «Դա անլուրջ մոտեցում է: Ընկերությունը չի կարող մտածված անգործության մատնել իր աշխատանքը, որովհետև մենք քաղաքապետարանի հետ պայմանագիր ունենք, և մեր պայմանագրային պարտավորությունները պետք է կատարենք»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա Կոստանյան