Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս տարվա առաջին կիսամյակին ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված գործերի թիվն աճել է 43-ով՝ հասնելով 258-ի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՔԿ վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննված գործերի վերաբերյալ նկատվել է աճ:

ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են ՔԿ վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում արձանագրվել է առերեւույթ հանցագործության հատկանիշներ պարունակող ընտանեկան բռնությունների աճ. ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2018 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է նման 258 քրեական գործ՝ նախորդ տարվա 215-ի դիմաց։ 258 քրեական գործից 11-ը քննվել է՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը, գրանցվել են նաեւ ընտանիքի այլ անդամների կողմից կատարված առերեւույթ հանցագործության դրսեւորումներ։

Այսպես՝ 258 քրեական գործերից

127-ը վերաբերել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված՝ ծեծին,

34-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով նախատեսված՝ սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքին,

20-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելուն,

15-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածով նախատեսված՝ սեռական հարաբերությանը 16 տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելուն 16 տարին չլրացած անձի հետ,

9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելուն,

9-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածով նախատեսված՝ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելուն,

8-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով նախատեսված՝ սպանությանը,

6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով նախատեսված՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելուն,

6-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 173-րդ հոդվածով նախատեսված՝ ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելուն,

4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածով նախատեսված՝ ազատությունից ապօրինի զրկելուն,

3-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածով նախատեսված՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելուն կամ վնասելուն,

2-ական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով նախատեսված՝ մոր կողմից նորածին երեխայի սպանությանը, ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածով նախատեսված՝ բռնաբարությանը,

1-ական՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածով նախատեսված՝ ինքնասպանության հասցնելուն, ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածով նախատեսված՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններին, ՀՀ քրեական օրենսգրքի 169-րդ հոդվածով նախատեսված՝ որդեգրման գաղտնիքը հրապարակելուն կամ որդեգրման համաձայնություն տալուն հակելուն կամ հարկադրելուն եւ այլն:

Ուսումնասիրությունների արդյունքում հայտնի է դարձել, որ ընտանիքում կատարված հանցագործություններից 5-ը եղել են մոր, 10-ը՝ հոր, 2-ը` խորթ հոր, 5-ը՝ եղբոր/քրոջ, 23-ը` զավակի (այդ թվում՝ որդեգրվածի), 99-ը՝ ամուսնու, 5-ը՝ կնոջ, 4-ը՝ թոռան, 4-ը՝ ամուսնու ծնողների, 5-ը՝ հարսի/փեսայի կողմից կատարված:

Դիտարկվող ժամանակահատվածում որպես տուժող ճանաչվել է 249 անձ, որոնցից 12-ը՝ մինչեւ 12 տարեկան, 1-ը՝ 12-14 տարեկան, 16-ը՝ 14-16 տարեկան, 4-ը՝ 16-18 տարեկան, 94-ը՝ 18-35 տարեկան, 122-ը՝ 35 տարեկանից բարձր:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 31 քրեական գործ` 30 անձի վերաբերյալ:

Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումըԹուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է Ինչպես է ՔՊ-ն «հարգում» ժողովրդի քվեն. Մարիաննա Ղահրամանյան Ընդդիմությունը պետք է օր առաջ համախմբվի այս ծանր իրավիճակից դուրս գալու համար. Արմեն Մանվելյան 68 տարեկանում կյանքից հեռացել է Լիոնել Մեսսիի հայրը Դուք ու ձեր անտաղանդ շոուները ոչ ավելին են, քան անհաջող ու չստացված դերասանի թատրոն. Աննա Կոստանյան