Դավթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագծով քաղաքացի է կանգնած. ահազանգ ԱԻՆ-ում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 08:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տարօրինակ վարքագծով քաղաքացի է կանգնած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը Ա. Հ.-ին (ծնված 1980 թ.) ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժանմունք:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է



