Երևան, 06.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նախազգուշացում, տուգանք. Ոստիկանությունն ու մարզային կառույցները հատուկ ուշադրություն են դարձնելու աղբը չնախատեսված վայրում թափելու դեպքերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը մարզային կառույցների ղեկավարների, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացրել է քննարկում, որի առանցքում եղել են աղբը չնախատեսված վայրում թափելու դեպքերն ու դրանք ուշադրության կենտրոնում պահելը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տարածքային ներդրումային քաղաքականության և ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանը նշեց, որ  չնախատեսված տեղում աղբ թափելու դեպքում տուգանքներ սահմանելու օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ են մտել հունիսի 26-ին:

«Այժմ քննարկումներ ենք անցկացնում ՀՀ ոստիկանության, մարզային կառույցների ղեկավարների հետ, որպեսզի ուշադրության կենտրոնում պահեն խնդիրը և անհրաժեշտության դեպքում կիրառեն տուգանելու դրույթները: Օրենսդրական նոր փոփոխություններով տուգանքներն ավելի կոնկրետացել են: Տուգանքի չափը կախված է այն հանգամանքից, թե աղբը որտեղ է թափվում, ինչ ծավալի է, ինչ տեսակի: Տուգանքները սկսվում են 15 հազար դրամից: Ի դեպ, այստեղ պետք է ընդգծեմ, որ մեր նպատակը սոցիալական խնդիր առաջացնելը չէ, կլինի նախազգուշացում, հետո տուգանք, սակայն փորձը ցույց է տալիս, որ քաղաքացու գրպանին կպնելու դեպքում տեղաշարժ նկատվում է»,-ասաց Նարինե Ավետյանը:  

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության ուշադրության կենտրոնում են աղբանոցներն ու դրանց կարգավիճակը: Նարինե Ավետյանը նշեց, որ  նախորդ տարի բավական աշխատանք իրականացվեց աղբավայրերի գույքագրման ուղղությամբ:

 «Փաստն այն է, որ մենք Հայաստանում չունենք միջազգային նորմերին համապատասխանող աղբավայր: Հայաստանում բոլոր աղբավայրերը աղբանոցներ են: Նախորդ տարի գույքագրվեցին բոլոր աղբանոցները: Հաշվարկվեց  2031 աղբանոց: Համայնքների կողմից մինչ այսօր դրանցից 1645-ը փակվել են: Աղբանոցների փակման գործում առաջին հերթին հաշվի է առնվել այն հանգամանքը, թե դրանք որքանով են մոտ բնակելի տներին, որքան վնաս են պատճառում շրջապատին, բնակիչներին: Ունենք փոքր համայնքներ, որտեղ կա 4-5 աղբանոց: Հրահանգվել է մեկը պահել, բարեկարգել, մնացածը փակել»,-նշեց նախարարության ներկայացուցիչը: Այս մոտեցումը կիրառվում է բոլոր համայնքներում:

Ներկայում քննարկվում են աղբահանության ռազմավարական ուղղությունները: Անհրաժեշտ է հասկանալ՝ ուզո՞ւմ ենք ունենալ աղբավայրեր, թե պետք է սկսել աղբը վերամշակել՝  չպահելով այդքան աղբանոցներ: Նարինե Ավետյանի կարծիքով, ամեն դեպքում աղբավայրեր, երևի թե, կլինեն: 2016 թվականին ընդունված ռազմավարության համաձայն նախատեսվում է հանրապետությունում պահել ամենաշատը 10 աղբավայր՝ միջազգային չափանիշներին համապատասխան, բնակավայրերից հեռու, սանիտարական նորմերի պահպանմամբ:

Ներկայում այդպիսի չափանիշներով աղբավայրի կառուցման երկու ծրագիր կա: Մեկը նոր աղբավայրի կառուցումն է Նուբարաշենում, մյուսը՝ Հրազդանում: Ենթադրվում է, որ դա կհանգեցնի այդ մարզերում կամ հարակից հատվածներում աղբանոցների փակմանը:

«Տասը  տարի առաջ ոչ ոք չէր գալիս և չէր խոսում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու մասին: Հիմա պատկերն այլ է. հետաքրքրվողները շատ են: Միջազգային չափորոշիչներին համապատասխան աղբավայրեր ունենալը թույլ կտա պոտենցիալ ներդրողներին հասկանալ, այսպես ասած, հումքի ծավալը, հաշվարկներ անել: Հավատացնում եմ, Հայաստանում աղբի վերամշակման ծրագիր իրականացնելու պահանջարկ կա»,-ասաց նա:

Մինչ աղբի վերամշակմանը հասնելը, Նարինե Ավետյանը կարևոր համարեց հասարակության հետ աշխատանքը, աղբը տեսակավորելու մշակույթ ձևավորելը:

«Հասարակության հետ աշխատանքը լուրջ խնդիր է, մարդիկ պետք է լայնորեն իրազեկվեն, իրենց մտածելակերպը փոխեն: «Մաքուր Հայաստան»-ի շրջանակում իրականացվում էր մեծ արշավ, կազմակերպվում էր խոշոր շաբաթօրյակ, մարդիկ իրենց ձեռքով մաքրում էին փողոցները, այգիները, հաջորդ օրն այդ նույն մարդիկ էլ աղտոտում էին: Հենց այդ ուղղությամբ պետք է լուրջ աշխատանք տարվի»,-հավելեց նախարարության ներկայացուցիչը ՝ տեղեկացնելով, որ «Մաքուր Հայաստան» ծրագիրը նոր շունչ կստանա:



Ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը կորցնում իր դիմադրողականությունը. «Փաստ»Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո Ո՞ր հայկական ամրոցը երբեք չի գրավվել․ պատմական առեղծված, որը մինչ օրս հետաքրքրում է պատմաբաններինԲժիշկներին հաջողվել է փրկել լողավազանում գրեթե ջրահեղձ եղած երեխայի կյանքը Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղրղզստանի Հանրապետություն «Հայկիցս հետո ապրելու ուժ թոռնիկներս տվեցին». Հայկ Լալայանն անմահացել է պատերազմի երկրորդ օրը՝ սեպտեմբերի 28-ին. «Փաստ»Իրանը երբեք միջnւկային զինшմթերք չի ունենա, և ԱՄՆ-ը կօգտագործի իր ունեցած բոլոր գործիքները, որ այդ հարցը հասցնի ճիշտ հանգուցալուծման․ Վենս Հարցնում են իրար.«ամուսինդ ո՞նց է, քեռիդ ո՞նց է». Մարուքյանը հիասթափված է նորընտիր խորհրդարանից Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Ոչխարները արևային էլեկտրակայանի մոտ, և դա փոխում է պատկերացումները էներգիայի արտադրության մասին Քարը քարին չեն թողնի. «Փաստ»ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, հետախույզ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյան ՀՀ կառավարությունը բյուջեի համալրման համար 2 խոշոր վարկ կվերցնի. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 6-ին 3-ամյա աղջիկը կորցրել է գիտակցությունը խաղի ընթացքում և մահացել հիվանդանոցումԱյս դավաճանական հայտարարությունների արտահոսք ապահովողները հետապնդվում են․ Թրամփը՝ ԱՄՆ-ում ռшզմամթերքի պակասի մասին «Եթե չկա տնտեսական ինքնիշխանություն, ապա չի կարող լինել քաղաքական ինքնիշխանություն. առաջիկա խոշորագույն վտանգներից է գործազրկության և աղքատության աճը». «Փաստ»Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են նոր դիվանագիտական ներկայացուցչությունների բացումը Գնաճային ռիսկերի, արտահանման խնդիրների և աճի կայունության մարտահրավերների համախումբը. «Փաստ»Երկու տարեկան աղջնակը հոր կողմից ծեծի ենթшրկվելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց Լույս չի լինելու Քաղաքական սուր կոնտրաստն ու դիսբալանսը. «Փաստ»Ինքնակամ կառույցները հաշվառելու ընթացակարգում նոր փոփոխություններ կկատարվեն. «Փաստ»Ընտրություններն ավարտվեցին, իշխանություններին էլ ոչինչ չի հետաքրքրու՞մ. «Փաստ»Նոր պարտքեր են ներգրավում ճեղքերը փակելու համար. «Փաստ»Անհավասարակշռության և նոր կախվածության վտանգները. «Փաստ»Ես հավատում եմ, որ «Արարարտ-Արմենիան» ունակ է անցնել որակավորման վերջին փուլ. ԲերեզովսկիԳերմանիայում ահաբեկչության գործով քննություն է սկսվել Լայպցիգի օդանավակայանում պայթուցիկով անօդաչու սարք հայտնաբերելուց հետոԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ37 թիվն է. վաղը զանգը հնչելու է նույնիսկ կատակ անողների համար. Մենուա ՍողոմոնյանՕգոստոսի 6-ին, 7-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 13-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՋուր հավաքեք․ բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուԵվրոպայի մայրաքաղաքները գրանցում են շոգի նոր ռեկորդներԶովունի-Եղվարդ ճանապարհին բախվել են «Alfa Romeo»-ն և «Opel»-ը. կա վիրավորԱնունս տալուց առաջ գոնե լվացվեք․ Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ որ բանտերը լիքն են քաղբանտարկյալներով, նորերին բերելու համար, քանի որ տեղ չկա, հերթափոխով հներին ուղարկում են տնային կալանքի․ Անահիտ ԱդամյանԻրանն ու Օմանը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նոր երթուղու կոորդինատներըԿարենիսի Առաքելոց վանք, 5-րդ դար. պաշտպանենք մեր եկեղեցին․ Մենուա ՍողոմոնյանTete A Tete նախագծի շրջանակներում Նարեկ Կարապետյանը հարցազրույց է տվել Մհեր ԲաղդասարյանինԿեղծ էջով քաղաքացիներին առաջարկվում է մասնակցել խաղարկության․ զգուշացումՀարավային Լիբանանում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն երկու իսրայելցի զինծառայողԲախվել են «Jeep»-ն ու «Ford»-ը. կա 4 վիրավոր4 մեդալ՝ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադայումԱՄՆ-ը հանել է Իրանի ԻՀՊԿ-ին առնչվող երկու ինքնաթիռի և երեք ավիաընկերության նկատմամբ պատժամիջոցներըԼոնդոնի կենտրոնում զինված անձը դանակով հարձակում է գործել. 4 վիրավոր կաՌուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվելԽոշոր հրդեհ՝ Գավառի Արծվաքար թաղամասի փայտի արտադրամասում. վերջինն ամբողջությամբ վերածվել է մոխրիՀայրենիքի զգացողությունը հողի նկատմամբ պետք է լինի ոչ թե թշնամության, այլ բարեկամության հիմքը. Էդգար ՂազարյանՊեղումներ և նոր բացահայտում Հին Խնձորեսկում