Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ մարմնակրթական ընդհանուր միության 11-րդ բանակում ծրագրին մասնակցեց 1200 սփյուռքահայ պատանի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի և  «Պատվաբեր անցյալից հաղթական ապագա» խորագրով  11-րդ համա-ՀՄԸՄ-ական բանակումի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 28-ին Բյուրականի բանակավայրում: Չորս տարին մեկ անգամ անցկացվող բանակումին մասնակցեց 1200 հայ երիտասարդ աշխարհի տարբեր ծագերից՝ ԱՄՆ-ից, Լիբանանից, Ֆրանսիայից, Անգլիայից, Բուլղարիայից, Շվեդիայից և այլ երկրներից: Հուլիսի 19-28-ը  տևած ծրագրի շրջանակում պատանիները մասնակցեցին բազմաթիվ մրցույթների, ծանոթացան սկաուտական կարգուկանոնին, սկաուտներին հայկական մշակույթին։

«Սա 11-րդ բանակումն է, որից չորսը կազմակերպվել է Հայաստանից դուրս մինչև 1990 թվականը, սակայն, 1994-ից սկսած, հաջորդ յոթը Հայաստանում են իրականացվել:  Կարծում եմ՝ տրամաբանական է, որ, եթե Հայաստանն անկախ է, ապա հոմենըթմենն իր բոլոր միջոցառումները պետք է կյանքի կոչի այստեղ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հոմենըթմենի կենտրոնական վարչության անդան Բագրատ Եսայանը:

Նա շեշտեց, որ 11 բանակումների ընթացքում համահայկական կառույցը մեծ զարգացում է ապրել. մեծացել է մասնակիցների թիվը: «Այս տարի 1200 պատանի է եկել: Դա հնարավոր չէր լինի, եթե Հայաստանն անկախ չլիներ, եթե չունենայինք այս բանակավայրը, որը ՀՀ տարբեր տարիներին գործող իշխանություններն են տրամադրել մեզ»,-ընդգծեց նա:

ՀՀ Սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի խոսքով՝ նախարարությունը միշտհամագործակցել է ՀՄԸՄ-ի հետ: «Այս տարի մինչգերատեսչական հանձնախմբով ապահովելենք բոլոր անհրաժեշտ  պայմանները ճամբարի համար:

Կոչ եմ անելուոր բոլոր սկաուտները վերադառնան Հայաստան և մեր պետականության մասկազմեն»,-ասաց փոխնախարարը և շեշտեցոր նախկին հոմենըթմենական է և շատ կարևորեց հոմենըթմենի դերը Սփյուռքում՝ առաջին հերթին հենց հայապահպանության և սերունդների դաստիարակության գործում:

Լիբանանից Հայաստան ժամանած երիտասարդ Գարո Քալենդերյանը խոստովանեց՝ առաջին անգամը չէ, որ հայրենքում է, բայց ճամբարի մի մասը լինելը չափազանց հետաքրքիր է և ուսուցողական: «Այս օրերի ընթացքում տարբեր երկրների մասնակիցներն իրենց խաղարն էին ներկայացնում: Եղել են նաև մրցումներ: Մենք մագլցել ենք Արագած, եղել ենք Սարդարապատում, Ծիծեռնակաբերդում,  մի շարք այլ կարևոր նշանակություն ունեցող վայրերում: Շատ լավ եմ զգում ինձ այստեղ ու չորսը տարի հետո, եթե հնարավորություն ընձեռվի, անպայման կվերադառնամ»,-ասաց նա:

Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նա ելույթը սկսեց աղոթքով, այնուհետև ասաց, որ այս տարի համազգային շուքով տոնախմբում ենք Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման և Մայիսյան հերոսամարտերի  100-ամյակները: «Այդ առիթով մեկ տարի առաջ 2018 թվականը հռչակեցինք երիտասարդության տարի և հորդորեցինք մեր թեմական առաջնորդներին, մեր հոգևոր հովիվներին աշխարհասփյուռ, որպեսզի խրախուսեն, քաջալերեն հայ երիտասարդներին այցելել Հայաստան և զորանալ հայրենի մեր իրականությամբ, հաղորդ դառնալ մեր կյանքին, դրա հույսերին, դրա դժվարություններին, մարտահրավերներին և այս հրամայականների առջև ավելի ամրանալու հոգով ու զորանալու միասնականության մեջ: Վստահ եմ, որ այս բարձունքի վրա դուք զգում եք զորությունը հայոց հողի, ուժը հայոց լեռների և այս ճամբարումից հետո դուք պետք է վերադառնաք ձեր համայնքները՝ ավելի զորացած, ավելի հստակ պատկերացնելով ձեր առաքելությունը մեր ժողովրդի կյանքում»,-շեշտեց Գարեգին Բ-ն:

Միջոցառումն անցկացվեց ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ:

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը (Հ.Մ.Ը.Մ.) հիմնադրվել է 1918 թվականինոյեմբերի 18-ին Կոստանդնուպոլսում։ Կարգախոսն է «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր»:  Հ.Մ.Ը.Մ.-ն կյանքի է կոչում մի շարք սկաուտական միջոցառռումներ։ Սկաուտական խմբերի մեծ մասն ընդգրկված է ազգային սկաուտական կազմակերպություններում։ Դրանցից որոշներն ունեն իրենց նվագախմբերը։ Սկաուտական ենթահանձնախմբի հիմնական նպատակն է դաստիարակել սկաուտներին հայրենասիրական ոգով, կերտել սկաուտին վայել բնավորություն, ծանոթացնել սկաուտական կարգուկանոնին, ինչպես նաև ավելի լավ ծանոթացնել սկաուտներին հայկական մշակույթին։ Սկաուտական ծրագրերը մշակվում և իրականացվում են Սկաուտական հանձնախմբի կողմից։ Վերջինս նշանակվում է Կենտրոնական վարչության կողմից։ Կազմակերպվում են նաև արշավներ, սկաուտիզմին և հայագիտական թեմաներին առնչվող գիտաժողովներ ու դասախոսություններ։ Դասախոսությունների ընթացքում բաժանվում են հայալեզու կրթական ձեռնարկներ։ Ծրագիրն ավարտելուց հետո սկաուտները հանձնում են համապատասխան քննություն և բարեհաջող ավարտելուց հետո ստանում վկայականներ։  

Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը «Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակինԽաղաղությունն անհնար է առանց ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինվшծ ուժերի դուրսբերման․ Իշխան Սաղաթելյան «Շտապ հաստատեք քարտի տվյալները»․ IDBank-ը զգուշացնում է հյուրանոցների ամրագրման հետ կապված զեղծարարությունների մասինՏղամարդը ծեծել է շտապօգնության բժշկին և վարորդին Մհեր Անանյանն ընդգրկվել է Յունիբանկի Վարչության կազմում«Սմայլ Սվիթ»-ի զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի գործընկերությամբ