Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն
ՍՊՈՐՏԻտալիայի Միլան քաղաքում շարունակվում է ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը: 85 կգ քաշային կարգում, մինչև 15 տարեկան ծանրորդների պայքարում Հայաստանը ներկայացնող Գարիկ Կարապետյանը հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: Հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 261 կգ արդյունք` պոկելով 115 կգ և հրելով 146 կգ։
Հրում վարժությունում գրանցած 146 կգ-ը Եվրոպայի այս տարիքային խմբի ռեկորդի կրկնություն է եղել: Ռեկորդը պատկանում է հունգարացի Ադրիան Տերեբեսիին։ Կարապետյանը նաև փորձել է գերազանցել ռեկորդը, սակայն ձախողել է մոտեցումը: Ծանրաձողն այդ պահին կշռում էր 152 կգ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



