Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրականում ինչի՞ համար է բումերանգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

Բումերանգը նետելու զենք է, որն ունի նետողի մոտ վերադառնալու հատկություն:

Իրականում այնքան էլ այդպես չէ:

Պարզվում է՝ լինում է երկու տեսակի բումերանգ՝ հետ վերադարձող և չվերադարձող: Ընդ որում, հետ վերադարձող բումերանգը զենք չի հանդիսացել, այն օգտագործել են որսորդության մեջ և կրոնական ծեսերում: Հետ վերադարձող բումերանգը թեթև  է և արագ: Անգամ նրա ամենածանր տեսակը, օրինակ, կենգուրուին դիպչելիս միայն թեթև ցավ կպատճառի:

Որսորդության մեջ այն օգտագործվել է ոչ թե անմիջականորեն որսին խոցելու համար, այլ որպես բազեների իմիտացիա՝ որսին թաքնված տեղից տեղաշարժելու համար: Որոշ հետազոտողներ նշում են, որ վերադարձող բումերանգը կարող էր օգտագործվել նաև անմիջականորեն մանր որսին խոցելու համար, բայց պրակտիկայում այդպիսի բան ոչ ոք չի տեսել: Հետո էլ, եթե այն կոնկրետ խոցելու համար է, ապա ի՞նչ իմաստ ունի հետ վերադառնալը, միևնույն է՝ որսը արդեն փախած կլինի: Ավստրալիայի աբորիգենները բումերանգը նաև այլ նպատակներով են օգտագործել, օրինակ՝ հող փորելու, կրակ ստանալու, կնոջը ծեծելու (ոչ նետելով, այլ որպես ձեռքի փայտ՝ հարվածներ հասցնելով) և այլ նպատակներով: Ներկայումս վերադարձող բումերանգները ունեն սպորտային և զվարճանքի նշանակություն: Անգամ ԱՄՆ–ում և Ավստրալիայում բումերանգ նետելու մրցույթներ են անցկացվում: 

Այդ մրցույթներում գնահատվում են նետելու հեռավորությունը, ճշգրտությունը և թռիչքի ժամանակը:

Հետ վերադարձող դասական բումերանգը ունի աղեղի ձև, բավականին տափակ  է և թեթև, նրա երկու ծայրերի միջև հեռավորությունը 38–46 սանտիմետր է, ծայրերի միջև անկյունը կազմում է 70–110 աստիճան: Վերադարձող բումերանգը ունակ է թռչել մինչև 90 մետր և բարձրանալ օդ 15 մետր: Դրա ժամանակակից տեսակները պատրաստում են փայտից, ֆաներայից, պլաստմասայից կամ թեթև մետաղներից: Ի տարբերություն մարտական չվերադարձող բումերանգների, որոնք նետում են հորիզոնական դիրքով, վերադարձող բումերանգը պետք է նետել ուղղահայաց, հակառակ դեպքում այն չի վերադառնա: 

Բումերանգ կարելի է պատրաստել ցանկացած խիտ թղթից, օրինակ՝ այցեքարտից: Դրա համար այցեքարտը պետք  է կտրել Г տառի տեսքով, և նրա երկու ծայրերը թեթև ճկել ժամացույցի սլաքին հակառակ: Որպեսզի այն նետվի, պետք է թեթևակի բռնել մատներով նրա մի ծայրից և հետո մյուս ձեռքի մատով թեթևակի կտտացնել մյուս ծայրին: 

Ինձ թվում է, որ մեր կանանց հարցերով հասարակական կազմակերպությունները պետք է անողոք պայքար սկսեն բումերանգների դեմ, որովհետև հնարավոր է՝ այս պահին տուրուվալ ցեղի մի տղամարդ բումերանգով ծեծում է իր կնոջը, քանի որ վերջինս համարձակվել է թեկնածությունը դնել ցեղի ավագանու անդամ դառնալու համար: Շարժումը կարելի է կոչել «Քայլ արա, մերժիր բումերանգին»:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

 

Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը