Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը խաղաղության գաղափարի թե՛ կրողն է, թե՛ իրականացնողը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ` Աննա Հակոբյանի ելույթը Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում արդեն հասցրել է լայն արձագանք ստանալ հայաստանյան մեդիահարթակներում: Սակայն, ինչքան կարող ենք դատել այդ ելույթի մեկնաբանություններից, պետք է արձանագրենք, որ հանրության որոշակի հատվածը կամ չի կարդացել ելույթի ամբողջական տեքստը, կամ էլ կարդացել ու չի հասկացել: 

Աննա Հակոբյանի ելույթը նվիրված էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, վարչապետի տիկինն իր խոսքում շեշտում էր, որ հանդես է գալիս որպես մայր և կին, ով չի ցանկանում ներկաներին ծանրաբեռնել հակամարտության ակունքների մասին պատմությամբ և նշում, որ որպես մայր և որպես կին, իր համար կարևորն այն է, որ հակամարտության երկու կողմերն էլ կրում են կորուստներ, ավելանում են որդեկորույս մայրերը, զոհվում են 18–20 տարեկան պատանիներ: 

Ընդհանուր առմամբ, վարչապետի տիկնոջ ելույթը մանրամասն մտածված և շարադրված տեքստ էր, բարձր հումանիստական աշխարհայացքի շեշտադրություններով ու խաղաղության գաղափարի արժևորմամբ: Ելույթի տեքստն առանց որևէ գերագնահատականի կարող են բնորոշել որպես համապարփակ: Սակայն, գուցե նաև այս համապարփակության պատճառով, հայաստանյան մեդիահարթակների որոշ «ակտիվիստներ» այդպես էլ հասու չեղան ելույթի բուն բովանդակությանը և սկսեցին որոշակի բառակապակցություններ ու արտահայտություններ կտրելով ու խեղաթյուրելով, պարտվողականության ու չափազանցված հումանիզմի տարրեր գտնել Աննա Հակոբյանի ելույթում: 

Ելույթն արտաքուստ քաղաքական չէր և չէր էլ կարող լինել այդպիսին, քանի որ խոսքը հասարակական նախաձեռնության ու գործունեության մասին է, սակայն սա բոլորովին էլ չէր խանգարում, որ ելույթի տեքստը ներկայանա որպես հավասարակշռության կենտրոն վերջին շրջանում ՀՀ վարչապետի ու պաշտպանության նախարարի բավական կոշտ հայտարարությունների համատեքստում:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե ինչ կապ կարող է լինել «Կանայք հանուն խաղաղության» վերտառությամբ նախաձեռնության և պաշտպանության նախարարի հայտարարությունների միջև, սակայն այդ կապը առավել քան ակնհայտ է, քանի որ երկու դեպքում էլ մենք գործ ունենք խաղաղության արժևորման հետ: Մի կողմից պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շեշտում է, որ Հայաստանը չի պատրաստվում լինել խաղաղություն խնդրողի դերում և ի զորու է, հարկ եղած դեպքում, պարտադրել խաղաղություն, վարչապետը նշում է, որ չի կարծում, թե Ռուսաստանը չի օգտագործի իր բոլոր լծակները` տարածաշրջանում պատերազմական թեժացումները բացառելու համար, մյուս կողմից վարչապետի տիկինը շեշտում է, որ ինքը, որպես մայր և կին, հանդես է գալիս հակամարտող երկու կողմերի զինվորների մայրերի և կանանց հավաքական կերպարի դերում և չի ընդունում պատերազմը, քանի որ դրա արդյունքում լինում են որդիներ ու ամուսիններ կորցրած կանայք: Այս մոտեցումը, կարելի է ասել, ելակետային է, քանի որ Հայաստանն այս հայտարարությունների միջոցով հանդես է գալիս որպես խաղաղության գաղափարի կրող, սակայն ոչ թե պասիվ կրող, այլ հարկ եղած դեպքում նաև խաղաղության գաղափարի իրականացնողը` նաև ուժային ճանապարհով: 

Մեկ այլ ասպեկտ. վարչապետի տիկնոջ, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մի շարք հայտարարությունների թիրախը բովանդակության մեջ ոչ թե Ադրբեջանն էր, այլ Ռուսաստանը: Այս փաստը նույնպես բավական նրբորեն մտածված քայլ էր: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանի ազդեցությունը Ադրբեջանում որոշիչ է, այսօր մենք ուզենք դա, թե չուզենք, մեր տարածաշրջանը դեռևս գտնվում է ռուսական ազդեցության գոտում, անգամ Վրաստանը` իր հստակ արևմտյան կողմնորոշմամբ: 

Այս տեսանկյունից լիովին բնական էր, որ ղարաբաղյան հակամարտության խնդրի շուրջ հայկական կողմը, կարելի է ասել, որպես բանակցող է դիտարկում Ռուսաստանին: Սա նույնպես առանցքային մոտեցում է, քանի որ ներկայիս Հայաստանը կարիք ունի հստակեցնելու ռուսական դիրքորոշումը, ինչպես նաև որոշակի երաշխիքներ ձեռք բերելու առ այն, որ ռուսական կողմը չի գնա ֆորս–մաժորների: Այս տեսանկյունից բոլորովին էլ պատահական չէր, որ Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավը մեկնարկեց Մոսկվայում, ավելին` Տրետյակովյան պատկերասրահում` մշակութային միջավայրում:

Այս ամենից զատ, վարչապետի տիկնոջ ելույթի կապակցությամբ հնչող քննադատությունները առաջ են բերում մեկ այլ հարց, իսկ ի՞նչ պետք է ասեր «Կանայք հանուն խաղաղության» արշավ նախաձեռնող, որպես մայր և կին հանդես եկող, քաղաքականությունն ու քաղաքական շահերը մարդկային կյանքերի ստորադասման սկզբունքներից ելնող, խաղաղությունն ու առանց զոհերի հակամարտության կարգավորումը առաջին տեղում դնող Աննա Հակոբյանը: Գուցե պետք է խոսքի մեջ մի քանի անգամ ասե՞ր «ազերի հրեշները»,«այդ արյունարբու գազանները, որոնք կաղկանձում էին մեր քաջարի զինվորներին տեսնելուց», հենց այս, «թուրքի արյուն խմելու» տրամաբանության մե՞ջ պետք է լիներ վարչապետի տիկնոջ խոսքը, որպեսզի մեր ֆեյսբուքյան «Բաքու գրավողները» բավարարվեին և գոհ լինեին, իսկ հետո՞:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը