Թուրքիայում հեղաշրջման փորձից մինչ օրս իշխանություններին դեռ չի հաջողվել ամբողջովին «մաքրել» բանակը․ նախարար
ՔԱՂԱՔԱԿԱՆԹուրքիայի պաշտպանության նոր նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից մինչ օրս նրանց դեռ չի հաջողվել ամբողջովին «մաքրել» բանակը գյուլենականներից, գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի Զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն:
Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
Նա շեշտել է, որ իրենք վճռական ենք լինելու ու ցանկանում են ամբողջապես «ավարտին հասցնել այդ գործը»։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



