Էդգար Մանուչարյանը կխաղա «Ալաշկերտ»-ում
ՍՊՈՐՏ«Ալաշկերտը» հերթական նշանակալի ձեռքբերումն է կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ակումբի ղեկավարությունը պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանի հետ:
Նախկինում Մանուչարյանը հանդես է եկել Երևանի «Փյունիկում», Ամստերդամի «Այաքսում», հոլանդական «Հարլեմում» և «Ապելդորնում», իսկ վերջին տարիներին Էդգարը պաշտպանում էր Եկատերինբուրգի «Ուրալի» գույները:
31-ամյա Մանուչարյանը ժամանակին ներկայացրել է Հայաստանի Մ-17, Մ-19 և Մ-21 հավաքականները, իսկ ազգային թիմի կազմում անցկացրած 53 խաղերում դարձել է 9 գոլի հեղինակ:
Նշենք, որ Էդգար Մանուչարյանն արդեն ընդգրկվել է «Ալաշկերտի»` Եվրոպա Լիգայի հայտացուցակում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



