Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լարված հարաբերություններ հողերի համար. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Փաստ» օրաթերթը գրում է.

Կոտայքի մարզի Բալահովիտ ու Գետարգել և Գեղարքունիքի մարզի Մարտունի ու Վաղաշեն համայնքների բնակիչների միջև վերջին տարիներին լարված հարաբերություններ են եղել: 

Բանն այն է, որ Կոտայքի մարզի Բալահովիտ և Գետարգել համայնքների վարչական սահմանների անճշտության հետևանքով Բալահովիտ համայնքի հողերից 1,5398 հա անցել է Գետարգել համայնքին, իսկ Գետարգել համայնքի հողերից 0,8691 հա՝ Բալահովիտ համայնքին, որի պատճառով խնդիրներ են առաջացել իրավունքների պետական գրանցման աշխատանքներում և ավելորդ լարվածություն ստեղծվել երկու համայնքների բնակիչների մոտ: Միաժամանակ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի նախկին երկրորդ հատվածի հողերը, որոնք սեփականաշնորհվել են Մարտունի համայնքի բնակիչների կողմից, ընդգրկվել են այդ հողերին սահմանակից Վաղաշեն համայնքի վարչական սահմաններում, ինչը Մարտունի համայնքի և հողի սեփականատերերի մոտ դժգոհություն է առաջացնում:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կառավարության մի շարք որոշումներով արդեն իսկ ամրագրված են համայնքների վարչական սահմանների նկարագրեր, սակայն մարզերի վարչական սահմանների նկարագրերը այդ օրենքում չեն արտահայտվել Այս խնդիրների կարգավորման ու լուծման նպատակով մշակվել ու Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրվել «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: 

Օրենքի նախագծով նախատեսվում է արդեն ամրագրված սահմանների անճշտության վերացում (Բալահովիտ–Գետարգել) և հարևան համայնքների փոխադարձ համաձայնությամբ վարչական սահմանների փոփոխում (ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի–Վաղաշեն): Նշված փոփոխությունները քննարկվել և հավանության են արժանացել ՀՀ մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի 2016 թվականի հունիսի 3–ի նիստում:

Նախագիծը մշակվել է կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից՝ Կոտայքի, Գեղարքունիքի մարզպետների և Բալահովիտ, Գետարգել, Մարտունի, Վաղաշեն համայնքների ղեկավարների առաջարկությամբ:

Օրենքով ամրագրվում են Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական սահմանների նկարագրերը, ճշգրտվում է Բալահովիտ–Գետարգել սահմանագիծը և դրա նկարագիրը, փոփոխվում է Մարտունի–Վաղաշեն սահմանի նկարագիրը: Օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է մարզերի վարչական սահմանների ամրագրումը օրենքով, համայնքների վարչական սահմանների ճշգրտում, հարևան մարզերի և համայնքների միջև ծագած տարաձայնությունների վերացում, իրավունքների պետական գրանցման խոչընդոտների վերացում:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր ԿամենդատյանԵրևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմաններըԵրևանում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային մարզական փառատոնԴմիտրի Մեդվեդև. Արևմուտքի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ կրկնում է վրացական սցենարըԵղանակը առաջիկա 5 օրերին Ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում լուրջ վտանգներ է պարունակում. Ավետիք ՉալաբյանԷստոնիայում կոչ են արել փակել Ռուսաստանի հետ սահմանը