Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կառավարության կռվանը` փող. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բարձաստիճան պաշտոնյաների այցելություններն ու աշխատանքային գործուղումները, նոր կառավարության ձևավորումից գրեթե անմիջապես հետո հայտնվեցին տարբեր հանրային ու մեդիահարթակների ուշադրության կենտրոնում: Սա բնական էր, քանի որ բյուջետային տնտեսումների, չարդարացված ծախսերի ու վատնումների դեմ պայքարի քարոզչության շրջանակներում նոր կառավարությունից բոլորը պահանջելու էին հաշվետվողականություն և, կարելի է ասել, համեստություն:

Միջազգային այցելությունների դեպքում հարցադրումները, որպես կանոն, միօրինակ էին` ի՞նչ արդյունք, բովանդակություն կամ նպատակահարմարություն ուներ այս կամ այն այցը: Այս հարցերը որոշակի շրջանակներ բարձրաձայնում են, այսպես ասած, նոր կառավարությանը կամ առնվազն դրա անդամներից որոշներին թիրախավորելու ու վարկաբեկելու համար, կան նաև շրջանակներ, որոնք իսկապես բովանդակային հարցեր են ներկայացնում, լինում են նաև դեպքեր, երբ նման հարցադրումները ընդամենը հերթապահ բնույթ են կրում:

Տարատեսակ մեդիահարթակներում հնչող հարանման խոսակցություններն ու հարցադրումները միշտ էլ լինելու են, սա նորմա է, որովհետև պարզից էլ պարզ է, որ նոր կառավարության բազմաթիվ անդամներ ժամանակին հանդես էին գալիս հենց նույնաբովանդակ քննադատությամբ` նախկին իշխանությունների նկատմամբ: Այսօրինակ խոսակցություններին զուտ հայտարարություններով պատասխանելը կլինի իշխանության ամենապարզունակ քայլը և կվերածվի պարզապես ժամավաճառության: Այս դեպքում, սակայն, հարց է առաջանում, թե ի՞նչ անել: Ըստ էության, նման թեմաները չեն ավարտվելու, սակայն դրանք կարող են կորցնել արդիականությունը, երբ հանրությանը ներկայացվեն հստակ արդյունքներ: Այդ արդյունքները, գուցե շատ պարզունակ կամ նույնիսկ կոպիտ հնչի, լինելու են հենց փողի տեսքով կամ ոմանց համար ավելի հաճելի է ասել` ներդրումների: Ի վերջո, և փոխվարչապետների այցելությունները Հյուսիսային Ամերիկա, և վարչապետի այցելությունը Եվրոպա, շաղկապվում էին մի կարևոր ակնկալիքի հետ` ովքեր և ինչքան մեզ փող կտան կամ, ինչպես արդեն ասեցինք, ավելի հաճելի լեզվով` ինչպիսի ներդրումներ կլինեն: Հենց սա է լինելու առաջիկայում նոր կառավարության գլխավոր կռվանը: 

Ի վերջո, պատահական չէր, որ ժամանակին Կարեն Կարապետյանն էր խոստանում մինչև մեկ միլիարդ դոլար ներդրում, պատահական չէր, որովհետև Հայաստանի տնտեսության ոտքի կանգնելու համար օդի ուջրի պես անհրաժեշտ են ներդրումները, հեղափոխությունը, իշխանափոխությունը, կոռուպցիայի դեմ պայքարը ընդամենը օժանդակող ու միջավայր ստեղծող իրողություններ են: Հենց այս խնդիրը պետք  է առաջնային լուծի նոր կառավարությունը: 

յստեղ սակայն պետք է խոստովանել, որ խնդիրը բավական լուրջ է, որովհետև Եվրոպան գրեթե բացեիբաց հայտարարում է, որ պատրաստ է վերանայել Հայաստանին հատկացվող ֆինանսական օժանդակությունը, երբ հստակ կտեսնի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն, ԱՄՆ–ն դեռ ուսումնասիրում է Հայաստանում կատարված գործընթացները և նոր իրողությունները` այս մասին էլ գրեթե ուղիղ տեքստով հայտարարում է ԱՄՆ դեսպանը,աշխարհաքաղաքական մեկ այլ բևեռից` Ռուսաստանից ներդրումներ առանձնապես չեն ակնկալվում, որովհետև նախ ՌԴ–ն Հայաստանի հետ հարաբերություններում չի ելնում չեչենական օրինակից և պատրաստ չէ այստեղ «փող լցնել»` իր քաղաքականության ծիրում պահելու համար` «Куда они денутся?», քանի որ ՌԴ–ն այստեղ ոչ թե ներդրումներ է իրականացնում, այլ ասենք «գույք` պարտքի դիմաց» ծրագիր: Հենց նման իրավիճակում նոր կառավարությունը պետք է ելք գտնի ներդրումներ, այն է` շոշափելի կռվաններ ցույց տալու համար, մնացածը, թերևս, անէական օժանդակ երևույթներ են:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել էԱրտակարգ դեպք՝ Երևանում․ կոտրել են «Հույս բոլոր մարդկանց» հիմնադրամի շենքի պատուհաններն ու դռներըԱլիևն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել«Ինտեր»-ը հաղթեց «Յուվենտուս»-ինՔրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊԶելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորություններըՀրդեհի ահազանգ Սայաթ-Նովա պողոտայում. շենքից տարհանվել է 5 բնակիչՃապոնական Յակիշիմե կերամիկայի ցուցահանդեսը երկարաձգվել է մինչև օգոստոսի 30-ըՈրոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՓաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցելՉհանե´ս խաչդ, Հայաստան աշխարհ․ Ուժեղ ՀայաստանՍիցիլիայի օդանավակայանը փակվել է Էթնա հրաբխի ժայթքման պատճառովՀետվճարի փոխարեն՝ արժանապատիվ և ֆիքսված թոշակ․ ինչու է գործող համակարգը սոցիալական անարդարության խնդիր ստեղծում. Հրայր Կամենդատյան