Ավստրալիայում աղով կկրակեն երկինք, որ փրկեն Մեծ Արգելախութը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱվստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ գլոբալ տաքացման հետեւանքներից Մեծ Արգելախութը փրկելու նոր միջոցներ կմշակեն։ Մեծ Արգելախութը երկրի գլխավոր տեսարժան վայրերից է, որը գրավում է հազարավոր զբոսաշրջիկների, գրում է Daily Mail-ը։
Խութի մարջանները, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում, արդեն 2 տարի է տառապում են ջրի չափազանց բարձր ջերմաստիճանից, որը վատ է անդրադառնում նրանց կենսագործունեության վրա։
Այս առնչությամբ ավստրալացի գիտնականները քննարկում են ջերմաստիճանի նվազեցման տարբեր եղանակներ, այդ թվում՝ օգտագործելով կենսաքայքայվող արեւային էկրան, որով առաջարկվում է ծածկել խութը։
Դիտարկվում է նաեւ աղով ամպերի ցրումը, որի բյուրեղները կանդրադարձնեն լույսը՝ ցրելով այն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



