Երևան, 12.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պուտին–Փաշինյան հարաբերություններում իրավիճակ չի փոխվել, բայց այլ մակարդակներում դրանք նոր իշխանությունների օրոք չեն վերակառուցվել. Ա. Ենոքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը Tert.am–ի հետ զրույցում անդրադառնում է Երևանի քաղաքապետի առաջիկա ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած  քաղաքական ուժերի  հնարավորություններին, «Հայ ազգային կոնգրեսի» պասիվությանը, այն տարբերություններին, որոնք կան իշխանության բալանսավորման մասին ՀՀ նախագահի ու վարչապետի պատկերացումներում: Քաղաքագետը խոսում է նաև Փանիկի միջադեպի մասին։

- Պարոն Ենոքյան, Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը, ըստ ամենայնի, կմեկնարկի օգոստոսի կեսերից: Մասնակցության հայտ են ներկայացրել մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ «Ծառուկյան դաշինք», «Հիմնադիր խորհրդարան»: Փաստորեն, բոլոր քաղաքական ուժերը կամա թե ակամա պայքարելու են  ՔՊ-ի կամ «Ելք»-ի դեմ, որոնք, ըստ էության, իշխանություն են և առաջին հայացքից՝  ունեն շատ բարձր վարկանիշ: Մնացած բոլոր ուժերը մասնակցության և արդյունքներ գրանցելու ի՞նչ շանսեր ունեն: Այսինքն՝ Փաշինյանին հարող ուժե՞րն են հաղթելու ընտրություններում։ 

- Ամենաբարձր շանսերն, իհարկե, ունի Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը: Չգիտեմ՝ կլինի «Քաղաքացիական պայմանագիր», թե «Ելք», բայց մյուս կողմից էլ ակնհայտ է, որ մյուս քաղաքական ուժերը ևս պետք է փորձարկեն իրենց հնարավորությունները: Եվ այստեղ ամենակարևորն այն է, որ պետք է փորձարկվի նաև ընտրությունների բաց ու թափանցիկ լինելու մոդելը: Մոդել, որում չեն գործում՝ թաղային հեղինակություններ, ընտրակաշառք: Այս առումով դժվար է ասել, թե  նախկին ուժերի, ասենք, «Բարգավաճ Հայաստանի» շանսերն ինչպիսին կլինեն, որովհետև նրանք, հիմնականում, աշխատել են այդ մեթոդներով: 

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», ապա բավականին հետաքրքիր փորձարկում է լինելու, որովհետև նրանք զինված խմբավորումից հիմա փորձում են դառնալ քաղաքական միավոր:

-ՀԱԿ-ի հնարավոր մասնակցություն և արդյունքնե՞ր:

- «Հայ ազգային կոնգրեսը» չեմ կարծում, որ մոտ ժամանակներում հնարավորություն կունենա քաղաքական հայտ ներկայացնելու: Այն, երևի, ավելի շատ արդեն արխիվացված քաղաքական ուժ է:

-Այսինքն՝ խոսքը ֆինանսական ռեսուրսների՞, կադրային սովի մասին է, Լևոն Տեր-Պետրոսյանի տարիքի պատճառով: Ի վերջո, դեռ  2012-ին ասել էր, որ  68 տարեկան է:

- Այո՛, Լևոն Տեր-Պետրոսյանի տարիքը, և ուրիշ նոր դեմքեր չկան: Որովհետև այդ նոր դեմքերը կա՛մ լքել են կուսակցությունը, կա՛մ բավականաչափ ակտիվություն հանդես չեն բերել՝ հանրության համար ընդունելի լինելու համար:

– Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց՝  «ասում եք վարչապետի և նախագահի լիազորությունների բալանսավորման մասին, իսկ ո՞վ է ասում, որ բալանսավորումը պետք է լինի դրանց միջև, և բալանսավորումը չի կարող տեղի ունենալ վարչապետի և նախագահի միջև։ Օրինակ, դուք գիտեք ո՞վ է Գերմանիայի նախագահը»։ Ապա Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ նախագահի ինստիտուտի համար ևս մեկ-երկու արարողակարգային լիազորություններ ավելացնի: Մյուս կողմից, Արմեն Սարգսյանը խոսել էր բալանսավորման անհրաժեշտության մասին, ինչո՞ւ են, ուրեմն, նման տարբեր պատկերացումներ երկրի առաջին ու երկրորդ դեմքերի մոտ:

- Սահմանադրությամբ հստակորեն սահմանված են Վարչապետի ու Նախագահի լիազորությունները և, իսկապես, այնտեղ կարծեք թե բալանսավորման մեծ խնդիր չկա: Բալանսավորման խնդիր կա, բայց, ինչպես Նիկոլ Փաշինյանն ասաց՝ խորհրդարանական հանրապետությունում բալանասավորումը պետք է լինի իշխանության 3 ճյուղերի միջև. գործադիր իշխանություն՝ ի դեմս վարչապետի, խորհրդարանը որպես օրենսդիր իշխանություն: Եվ դատական իշխանությունը: Այլ խնդիր է, որ հիմա վարչապետի ձեռքում չափազանց շատ լիազորություններ են և դրանք պետք է վերաբաշխվեն: 

- Տեսեք, ինչպես մամուլն էր ձևակերպել, հեղափոխության բերումով՝ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց սուպերվարչապետի կարգավիճակում, և փաստորեն, ասաց, որ Արմեն Սարգսյանին կարող է տալ 1-2 լիազորություն: Մինչդեռ վերջինս «անգլիական թագուհու» հայտ չի ներկայացրել: Ի վերջո, սա չի՞ կարող առաջիկայում կոնֆլիկտ հասունացնել:

- Արմեն Սարգսյանը հեղափոխության ընթացքում կարևոր դեր խաղաց՝ դառնալով այն հարթակը, որի միջոցով նախկին և նոր իշխանություններն իրար հետ կապ հաստատեցին և փոխանցեցին ու ընդունեցին իշխանությունը: Այսինքն, իհարկե, նա կարևոր քաղաքական ֆունկցիա ունի, բայց այն ոչ թե սահմանադրական է, այլ ավելի շատ բխում է նրա անձնական հեղինակությունից, կապերից ու փորձառությունից: Իսկ կհամաձայնի՞, ինչպես Դուք նշեցիք՝ «անգլիական թագուհու» կարգավիճակին, ապա ասեմ, որ եթե համաձայնել է դառնալ Նախագահ (նախքան հեղափոխությունը), ուրեմն այդպիսի լիազորություններ է ստանձնել: Եվ հակասություն չեմ տեսնում:

- Իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը երեկ հստակ ուղերձ հղեց ՌԴ-ին՝ ասելով .«Բոլորի պես ես էլ համոզված եմ՝ Ռուսաստանը կարող է թույլ չտալ պատերազմը: Ու չեմ կարող հավատալ, որ նա չի օգտագործի իր լծակները՝ Ադրբեջանին սադրանքից հետ պահելու համար»: Սա՝ Փանիկի դեպքերից հետո, որը Նիկոլ Փաշինյանը որակել էր սադրանք: Արդյոք այս ուղերձները նույն դրական տոնայնությա՞ն մեջ են ինչ՝ հեղափոխության հաջորդած առաջին օրերին, երբ Փաշինյանը հանդիպեց Վլադիմիր Պուտինի հետ: Եվ անա՞մպ վիճակ է հայ-ռուսական հարաբերություններում:

- Խնդիրներ չկան Նիկոլ Փաշինյան–Վլադիմիր Պուտին հարաբերություններում, որոնք առաջին իսկ օրվանից կառուցվեցին նորմալ, բայց, ես կարծում եմ, որ հարաբերությունների այլ մակարդակներում մենք ունենք խնդիրներ: Մակարդակներ, որոնք ոչ ֆորմալ հարաբերություններն են ներկայացնում: Եվ կարծեք թե Փանիկի ու մի շարք այլ դեպքեր այս մասին են վկայում:

– Նկատի ունեք պրանկերների՞ն, որոնց հեռախոսազանգերի  մասին Նիկոլ Փաշինյանն ասաց, որ բացի հումորից, տեսնում է քաղաքական բովանդակություն ճշտելու ձգտում:

-Այո, Այո: Ամեն հարց չէ, որ լուծվում է երկու երկրների ղեկավարների մակարդակով:

- Ամեն դեպքում, կարո՞ղ եք արձանագրել, որ Պուտին-Փաշինյան հարաբերություններում, նկատի ունենալով Բրյուսելում ՀՀ վարչապետի հայտարարությունները, Պյոտր Սվիտալսկու արձագանքը և բազում այլ գործոններ, ամեն ինչ նույնն է:

-Իրավիճակ չի փոխվել: Կրկնեմ՝ խնդիրն այն է, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն ձևավորվել, կամ միշտ չեն ընթացել 2 երկրների ղեկավարների հարաբերությունների միջոցով: Եղել են, կան դիվանագիտական այլ մակարդակներում ու խողովակներում՝ ոչ ֆորմալ հարաբերություններ, որոնք հիմա՝ նոր իշխանությունների ժամանակ չեն վերակառուցվել:

- Վարչապետ Փաշինյանն ասաց, թե չգիտի՝ իր այցը ԱՄՆ լինելու է պաշտոնակա՞ն, թե՞ ոչ, ԱՄՆ է մեկնելու ՄԱԿ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Հնարավոր օրակարգը՝ ըստ Ձեզ:

- ԱՄՆ այցը, ըստ իս, չպետք է բավարարվի միայն ՄԱԿ-ի գագաթնաժողովով: Եթե այս ընթացքում հնարավոր լինի ձեռք բերել պայմանավորվածություններ ԱՄՆ բարձր ղեկավարության հետ հանդիպումների վերաբերյալ, կարծում եմ, այցը կկայանա: Իսկ օրակարգն այն է, ինչպես միշտ. անվտանգության, տնտեսական հարցեր, ներդրումների խնդիր: Սա հաստատված չէ, սակայն ենթադրելի է:

- Իսկ կարծո՞ւմ եք, որ պայմանավորվածություններ ձեռք բերելու դեպքում, լինելու են միայն բավականաչափ բարձր մակարդակի հանդիպումներ: Ինչո՞ւ, որովհետև հեղափոխությունից առաջ շատ փորձագետներ մտահոգություն էին հայտնում, որ հայ-ամերիկյան բավականաչափ բարձր մակարդակի հանդիպումներ տարիներ շարունակ չկան:

- Կարծում եմ՝ այո, և կարծում եմ, որ պայմանավորվածությունների հասնելու դեպքում այդ հանդիպումները կներառեն ԱՄՆ փոխնախագահ, միգուցե՝ Նախագահ, կամ առնվազն՝ պետքարտուղար:

 
 
ԵՄ ԱԳ նախարարները մայիսի 27-28-ը կքննարկեն Ռուսաստանի հետ բանակցությունների կարմիր գծերը «Դիմել եմ հոգեբույժի ու նա ինձ փրկել է». Աննա Մանուչարյանը՝ ամուսնալուծվելու ու դեպրեսիայի մասին Մայիսի 12-15-ը, 18-21-ը լույս չի լինելու ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ Հանտավիրուսով վարակված ամերիկացիները լայներով ժամանել են Միացյալ Նահանգներ Ստեփանավանում մարդու ոսկորներ են գտել․ 11 տարի առաջ անհետացած Արենը․ ինչ է խնդրում Արենի մայրը Օկուպացված Քարվաճառում ադրբեջանցի զինծառայողներ են պայթել «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Սպասվում է կարկուտ․ եղանակն՝ առաջիկա օրերին Դատավոր Մեխակ Գևորգյանին հայտարարվել է խիստ նկատողություն Աղքատությունը աճում է Վայոց Ձորում․ Նարեկ ԿարապետյանԿԳՄՍՆ-ն 3 ահազանգ է ստացել դպրոցներում և բուհում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզի մասին Քարոզարշավ օր 3-րդ. ՈՒժեղ Եղեգնաձոր․ Նարեկ ԿարապետյանԻրանական միջուկային օբյեկտներ միջուկային փոշին այնքան խորն է թաղված, որ նույնիսկ Իրանը չի կարող մուտք գործել այնտեղ. Թրամփ Կալասը պատրաստ է ԵՄ-ի կողմից բանակցել Ռուսաստանի հետ Դիմիտրովում բախվել են Nissan Teana-ն ու Mercedes-ը. 2 վիրավորներից մեկը անչափահաս է Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Լոռու մարզում․ Շենավան բնակավայրի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Նարեկ Կարապետյանը Եղեգնաձորից տեսանյութ է հրապարակելԱԱ-2026․ Բոսնիա եւ Հերցեգովինայի հայտացուցակը Տարածաշրջանային դիվանագետներ. Թրամփին զայրացնում է ռազմական տուգանքներ վճարելու Իրանի պահանջը ԲՀԿ նախընտրական ցուցակի անդամ Սուրեն Սուրենյանցը պատասխանում է քաղաքական օրակարգին և հանրությանը հետաքրքրող կարևոր հարցերին«Վայլդբերրիզ»-ի միջոցով Հայաստանում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ․ Էկոնոմիկայի նախարարություն Աբովյանում կրկին ընդգծվեց գլխավոր ուղերձը՝ խաղաղ ու բարեկեցիկ Հայաստան յուրաքանչյուր ընտանիքի համար․ Գագիկ ԾառուկյանԲաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Իրանի ԱԳՆ-ն գնահատել է Պակիստանի դերը Միացյալ Նահանգների հետ բանակցություններում 8 տարի անց Հայաստանում անկախ դատական իշխանություն չկա․ Էդմոն Մարուքյան1500 դհոլչի և 500 պարուհի՝ Արարատի փեշերինՆարեկ Կարապետյանի ելույթը Վայքում«Ուժեղ Հայաստան»- ի ուղիղ եթերը ՎայքիցՎայքն էլ է սպասում փոփոխության․ միասին ենք Հայաստանը ուժեղ դարձնելուՓաշինյանը վարչապետն է, նախագահը, ԱԱԾ պետը, գլխավոր դատավորը, ԲԴԽ Նախագահը ու այդպես շարունակ․ Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Եղեգնաձորում«Ուժեղ Հայաստան» քարոզարշավը․ ուղիղՓոփոխություններ՝ պարտադիր զինծառայության անցնողների համար․ նախագիծ Իրանի նախագահը իրավիճակի զարգացման երեք հնարավոր սցենար է ներկայացրել Զգուշացում․ Հայաստանում վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել 16 տարին լրացած անձանց համար նույնականացման քարտ ունենալը պարտադիր դարձավ «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» կուսակցության նախընտրական ծրագրի հիմնադրույթներըՆա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին Ինձ առավելագույն պայմաններն էին առաջարկում՝ մի հայտարարության դիմաց, որ քաղաքականություն չեմ մտնելու․ ԿարապետյանՀրաժարում «վարկային ստրկությունից». Սամվել Կարապետյանն առաջարկել է երաշխավորված եկամուտների համակարգՍյունիքն ու Մեղրին դատապարտված են լավ ապրելու. Նարեկ ԿարապետյանԻրազեկում․ Արագածոտնի մարզի Պարտիզակ բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ Ֆլիկը երկարաձգել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը ԵՄ երկրները «լուռ են և երկխոսություն չեն ցանկանում․ ՌԴ դեսպան Հայ արվեստագետները կմասնակցեն VIMA Art Fair 2026 ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, շրջվել և գլխիվայր հայտնվել դաշտամիջյան հատվածում․ կան վիրավորներ Ուղիղ․ «Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Իջևանում են8 ժամ ջուր չի լինելու