Երևան, 09.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բնապահպանն ահազանգում է Սևանա լճի մամռակալման վտանգի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բնապահպաններն ահազանգում են Սևանա լճի մամռակալման վտանգի մասին: Սեւանա լիճը 1964 թվականից պարբերաբար մամռակալել է, ինչը խոսում է այն մասին, որ լճում սկսվել են ճահճացման գործընթացներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողներ հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:

«Սա շատ լուրջ ահազանգ է բոլորիս համար: Լճում մամռակալման դեպքեր եղել են, բայց ես ոչ մի անգամ Սևանն այս վիճակում չեմ տեսել: Պետք է հասկանալ, որ դա միայն էկոլոգիական խնդիր չէ: Այդ պարագայում մենք չենք կարողանա լիճն օգտագործել նույնիսկ այլ նպատակներ համար»,- ասաց նա:

Բանախոսի ասաց երբ 2012 թվականին Սեւանա լճի մակարդակն իջեցվում էր, բնապահպաններն ահազանգել են` հայտնելով, որ վտանգների մասին:

«Մեզ չլսեցին և դա մեծ հարված եղավ Սևանի համար: Հիմա լճի միակ փրկությունը ջրի մակարդակի անհապաղ բարձրացումն է: Լուրերը, որոնք շրջանառվում են 6 մետրի մասին, գալիս են խորհրդային տարիներից: Դա նվազագույն շեմն է, որպեսզի լճում չդադարեցվեն ինքնամաքրման գործընթացները»,- ընդգծեց նա:

Բնապահպանի խոսքով` լիճը վերականգնելու համար հարկավոր է մաքրման կայաններ կառուցել եւ ոչ միայն:

«Մենք պետք է Սևան թափվող գետերի ջրի մաքրությանը ուշադրություն դարձնենք: Այն ջրերը, որոնք բերում ենք, օգուտի փոխարեն վնաս են տալիս: Առաջանում են բիոգեն նյութեր, որոնք նպաստում են ջրիմուռների բազմացմանը: Բացի այս, ջրի մակարդակի անընդհատ բարձրացում-իջեցումը նույնպես խանգարում է լճի մաքրման գործընթացին: Այս օրերին օդի բարձր ջերմաստիճանը ևս նպաստեց առկա խնդիրների սրմանը»,-նշեց նա:

Միեւնույն ժամանակ, Կարինե Դանիելյանը ուրախությամբ ընդգծեց, որ այս խնդիրների հետեւանքով ձկնաշխարհը չի վնասվել: «Մամռակալման գործընթացները տեղի են ունենում ափամերձ շրջաններում և այն վայրերում, որտեղ ջուրը չի շարժվում: Իսկ ձկները կարողացել են խույս տալ: Բացի այդ,  հիդրոէկոլոգիայի կենտրոնից հայտնում են, որ կարծես թե ջրիմուռները սկսել են վերանալ: 10-ը օրից,  երևի,  բարենպաստ վիճակ կունենանք»,- հավելեց բանախոսը:

Ջրի բացթողումների վերաբերյալ Կարինե Դանիելյանն ասաց. «Միշտ վեճի մեջ ենք եղել գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց հետ: Իմ կարծիքով, դա ճիշտ մոտեցում չի լինի և լճին կրկնակի վնաս կհասցվի»:

Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմՄոդին համաշխարհային ռեկորդ է սահմանել. 303 միլիոն դիտում՝ 24 ժամում23-ամյա ուսանողի մշակած հավելվածը հարավկորեական App Store-ում շրջանցել է նույնիսկ Google Maps-ը Ռուսաստանի տարածքում ոչնչացվել է ուկրաինական 360 անօդաչու թռչող սարքՕգոստոսի 10-ին, 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին, 17-ին, 18-ին և 20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՈղբերգական դեպք՝ Երևանում․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինԱդրբեջանի Սարով գյուղում տանը 18-ամյա աղջկա դի է հայտնաբերվելՀայհիդրոմետի տնօրենը գրել է