Տերյան փողոցի այգում ատրճանակ է հայտնաբերվել. կողքին տոպրակ է եղել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 18-ին` ժամը 13.17-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի եւ հայտնել, որ Սարալանջի փողոցի խոտածածկի մեջ զենք են գտել, կողքին տոպրակ կա, կարծում է, որ մեջը փամփուշտներ են:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմացի այգու խոտածածկ հատվածից հայտնաբերել է գործարանային համարով ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով եւ 9 հատ տարբեր տ/չ ինքնաձիգի փամփուշտներ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



