Արայիկ Հարությունյանը կոչ է անում ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ կոնկրետ բանկերում հաշիվներ բացելու ուղղորդումներից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում գտնվող ուսումնական հաստատությունների ղեկավարները այսուհետ չպետք է ուղղորդեն իրենց աշխատակիցներին օգտվել կոնկրետ բանկերից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Նախկինում որոշ ԲՈՒՀ-եր ու ուսումնական այլ հաստատություններ ուղղորդել են իրենց աշխատակիցներին հաշիվներ բացել կոնկրետ բանկերում և իրենց աշխատավարձերը ստանալ այդ բանկերի քարտերով: Այդ ուսումնական հաստատությունների ղեկավարներին կոչ եմ անում այսուհետ զերծ մնալ նման ուղղորդումներից և չխոչընդոտել իրենց աշխատակիցներին օգտվել այլ բանկերի ծառայություններից»,- նշել է նախարարը:
Նա հավելել է, որ այս կոչը վերաբերում է նաև բոլոր պետական կառույցներին:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



