Սոկրատիս. Մխիթարյանը կարող է դառնալ ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստներից մեկը
ՍՊՈՐՏԼոնդոնի «Արսենալի» պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը խոսել է իր թիմակից Հենրիխ Մխիթարյանի մասին` նշելով, որ հայ ֆուտբոլիստն ունի բոլոր տվյալները Անգլիայի Պրեմիեր լիգայում լավագույնը դառնալու համար.
«Նա հիանալի է խաղում: Գնդակով, առանց գնդակի, թե ինչպես է նա աշխատում գնդակի հետ, երբ ստեղծում կամ քանդում է գրոհները. ապշեցուցիչ է այդ ամենը:
Այն, ինչը նա ցույց տվեց իր վերջին մրցաշրջանում Դորտմունդում, նրան դարձրեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստներից: Ես կարծում եմ, որ նա կարող է լինել նաև լավագույնը ԱՊԼ-ում»,- Սոկրատիսի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշենք, որ հույն ֆուտբոլիստը և Մխիթարյանը միասին հանդես են եկել Դորտմունդի «Բորուսիայում»;
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



