Եվրահանձնաժողովի նախագահը Թրամփի հետ կքննարկի առեւտրային տարաձայնությունները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ լարված առեւտրային հարաբերությունները կքննարկվեն Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ Վաշինգթոնում:
Եվրահանձնաժողովը հայտնում է, որ Յունկերը Վաշինգթոն կայցելի հուլիսի 25-ին։ Թրամփի հետ հանդիպմանը կքննարկվեն տրանսատլանտյան առեւտրի կատարելագործման ու ավելի ուժեղ տնտեսական գործընկերության հաստատման հնարավորությունները։
Եվրամիության երկրներից պողպատի եւ ալյումինի ներմուծման ամերիկյան պատժամիջոցների սահմանումից հետո Վաշինգթոնի եւ Բրյուսելի հարաբերությունները վատթարացել են, իսկ եվրոպական մեքենաների ներկրման մաքսատուքրերի սահմանումը միայն «կրակի վրա յուղ լցրեց»։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



