Երևան, 21.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Քաշ կորցնելու բանալին

ԼԱՅՖ

Քաշ կորցնելու գաղտնիքը նյութափոխանակության (էներգիայի այրման գործընթացը, որն ապահովում է օրգանիզմի կենսունակությունը) մեջ է: Երբ նյութափոխանակությունը դանդաղ է տեղի ունենում, գիրության նշաններ են նկատվում, հատկապես՝ այն հատվածներում, որտեղ ամենաքիչն ես ցանկանում: Երբ նյութափոխանակությունն արագ է ընթանում, անձն ավելի հաճախակի է սնունդ ընդունում, սակայն, միևնույն ժամանակ, քաշ չի հավաքում: Նյութափոխանակության ավելի բարձր ցուցանիշ ունեցող մարդիկ ավելի մկանուտ են, քան այն մարդիկ, որոնց օրգանիզմում նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում:

Ստորև ներկայացնում ենք դանդաղ նյութափոխանակության պատճառները.

1. Ավելորդ սնունդ. երբ ուտում ես ավելին, քան օրգանիզմդ պահանջում է:

2. Անարդյունավետ դիետաներ. սնվում ես հատուկ սննդակարգով կամ փորձում հնարավոր ամեն տարբերակ՝ քաշ գցելու համար: Եթե նույնիսկ այս կամ այն շրջանում քեզ հաջողվում է ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա դրանք կրկին վերականգնվում են, երբ դադարում ես սնվել հատուկ սննդակարգով: Նման դեպքերում օրգանիզմը, շարունակական դիետաներից հյուծված, սկսում է քաշ հավաքել, որպեսզի պաշար ունենա, եթե դու կրկին որոշես անցնել հատուկ սննդակարգի: Որքան երկար է դիետայով սնվելու ժամանակահատվածը, այնքան երկար ժամանակ կպահանջվի օրգանիզմին «համոզելու» քաշ չհավաքել և արագացնել նյութափոխանակությունը:

3. Քաղց. հենց անցնում ենք հատուկ սննդակարգի, ավելի շատ ենք սկսում մտածել ուտելիքի մասին: Եվ հիմնականում ավելի շատ մտքով, քան ստամոքսով ենք քաղցած լինում: Այդպես է մեր ուղեղն աշխատում. միշտ ձգտում ենք նրան, ինչ չունենք, և որքան մեծ է արգելքը, այնքան ավելի մեծ է ցանկությունը:

Հոգեբանական գործոններ

Մեզ դուր է գալիս «դիմել» սննդին, և ոչ միայն քաղցը հագեցնելու համար: Սնունդն ունակ է բավարարելու մեր կարիքները: Երբ լարված ենք կամ ագրեսիվ, երջանիկ կամ նյարդային, անընդհատ ցանկանում ենք ծամել: Երբ լիցքաթափվելու ցանկություն ունենք, ընտրում ենք մանկության ամենասիրելի ուտեստը: Այլ կերպ ասած` սնվում ենք անվերջ` լավ ինքնազգացողության ակնկալիքով:

Ինչպես արագացնել նյութափոխանակությունը

1. Ակտիվ կյանքով ապրելը նյութափոխանակության արագացման, հավանաբար, լավագույն տարբերակն է: Նույնիսկ ամենաչնչին ֆիզիկական վարժանքը կարող է նպաստել նյութափոխանակության արագացմանը:

2. Ամրացնել մկանները: Դրան կարելի է հասնել ֆիզիկական լարվածություն պահանջող որևէ աշխատանք կատարելով (օրինակ՝ ծանրություն բարձրացնել): Կարող ես նաև զբաղվել աերոբիկայով, վազքով, հեծանիվ վարել կամ լողավազան այցելել շաբաթը երեք անգամ (առնվազն 20 րոպե տևողությամբ):

3. Նախաճաշն ու կանոնավոր սնունդը ևս նպաստում են նյութափոխանակության կարգավորմանը: Փորձիր անցնել հատուկ սննդակարգի՝ ցածր կալորիականությամբ, սակայն հարուստ սպիտակուցներով, բանջարեղենով և մրգերով:

4. Հարկավոր է չմոռանալ շատ ջուր խմել և գիշերային հանգիստ քուն ունենալ:

Եվ ամենագլխավորը`ավելի հեշտ է ազատվել ավելորդ կիլոգրամներից և առողջ լինել, երբ գոհ ես, երջանիկ և վայելում ես կյանքը:

Աղբյուրը՝ Cosmo.am

Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ինԶելենսկին ժամանել է Նորվեգիա, որտեղ նախատեսվում է հանդիպում Ուիթքոֆի հետԳրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում