Երևան, 28.Նոյեմբեր.2025,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նարեկ Սարգսյանի մասնակցությամբ քաղաքացուն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ հարուցվել է քրեական գործ քաղաքացուն առևանգելու և նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում ասված է. 

«ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում քաղաքացու կողմից հաղորդում և բացատրություն է ստացվել այն մասին, որ  2017թ. օգոստոսի կեսերին, Ն. Սարգսյանի անվտանգության պետ Ա. Պետրոսյանի թիկնազորի 2 աշխատակիցներ Երևան քաղաքի Թումանյան-Նալբանդյան փողոցի խաչմերուկի վրա գտնվող սրճարանի դիմացից  բռնություն գործադրելու եղանակով առևանգել են իրեն, տեղափոխել Ն. Սարգսյանի բնակության շենքի նկուղ, որտեղ մի քանի ժամ իր կամքին հակառակ պահելով՝ ենթարկել են ծեծի:

Ըստ հաղորդման՝ նշված նկուղում ներկա է գտնվել Ն. Սարգսյանը, ով ատրճանակով սպառնալիքներ է տվել իրեն, ապա գազայրիչով վառել է իր մարմնի տարբեր մասերը՝ պահանջելով գիշերային ակումբ աշխատեցնելու բիզնեսով չզբաղվել, այդ նպատակով չվարձակալել Երևան քաղաքում գտնվող «Օպերա» ակումբը և այնտեղ չծավալել ձեռնարկատիրական գործունեություն:

Այնուհետև վերը նշված անձինք քաղաքացուն տեղափոխել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սկանյա» բեռնատար մեքենաների սպասարկման սրահի վարչական շենք, 2-3  ժամ ապօրինի պահել այնտեղ, ապա Ն. Սարգսյանը մի քանի այլ անձանց հետ կրկին ծեծի է ենթարկել քաղաքացուն, ապա պահանջել է հեռախոսով բարձրախոսով «Օպերա» ակումբի սեփականատիրոջը հայտնել, որ հրաժարվում է  այդ ակումբում գործունեություն ծավալելուց: Ն. Սարգսյանի պահանջը կատարելուց հետո քաղաքացուն ազատ են արձակել:

Նկատի ունենալով, որ  վերը նկարագրված փաստական տվյալներն առերևույթ  պարունակում են հանցագործության հատկանիշներ, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի   131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ  և 7-րդ կետերի հատկանիշներով հարուցել է քրեական գործ:

Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությանը»:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Ամեն ինչ՝ հանուն ԿԼ-ի փլեյ-օֆֆի․ Պերկովիչի հետխաղային մեկնաբանությունը Դպրոցներում կարանտին կհայտարարվի՞. ի՞նչ են մտածում ԿԳՄՍՆ-ում Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով Վստահության նոր չափանիշ կառուցապատման և անշարժ գույքի ոլորտումԵղբայրները, հոր հրամանով, քրոջը խեղդել են ճահճում՝ ընտանիքը անպատվելու համար. (լուսանկարներ)AMIO Mobile հավելվածում օգտատերերի թիվը կրկնապատկվել է Մհեր Մկրտչյանի տուն-թանգարանը կբերվի «Վառեմ-մարեմի» շենք. Գյումրիի հայտնի «Վառեմ-մարեմը» 2027-ին նորից կվառի իր լույսերըԵթե Փաշինյանը հաղթի, 2026-ի ընտրությունները կլինեն վերջինը Հայաստանում. ԲագրատյանՎարդենիսում 2 պայմանագրային զինծառայող է պայթել ականի վրա Իշխանությունը դեռ չի կողմնորոշում, թե ինչ անել նոր Սահմանադրության հետ Հայաստանում տասը տարեկան երեխաների 35 տոկոսը չի հասկանում կարդացածը. Ատոմ ՄխիթարյանԻ՞նչ է լինելու, եթե անձը չվճարի առողջական ապահովագրության համարՓաշինյանը հոգևորականների ձեռքով է կռիվ մղում Կաթողիկոսի դեմ Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանները միջնորդել են դատարանին արդարացնել նրանց Ֆասթ Բանկը հովանավորել է «Ընկերներով՝ ընկերոջ համար» բարեգործական համերգը Հայաստանի արևմտամետների ճամբարում խժդժություններ են Առաջնորդ, որը մտածում է ժողովրդի մասին, ոչ թե միայն իր մասին․ ինչպիսին կլինի կյանքը, երբ «Մեր ձևով»-ը առաջնորդի երկիրը Երբ որ հավատում ենք, Աստված մեզ ուղենիշ է լինում․ Մենուա Սողոմոնյան ՄԻՊ-ը անդրադարձել է Նոյեմբերյանում ուսանողին ծեծելու դեպքին. ինչ է սպասվում անչափահասներինԱՄՆ-ում արևային էներգետիկան գրեթե փոխհատուցել է էլեկտրաէներգիայի սպառման աճը ԱՄՆ-ը Թուրքիային դիտարկում է որպես բնական պատնեշ, հակակշիռ և մրցակից Վաշինգտոնի հիմնական հակառակորդների՝ Ռուսաստանի և Չինաստանի, նաև Իրանի դեմ․ միջազգայնագետ Շարունակվում են ԶՊՄԿ գլխավոր տնօրենի և ղեկավարության շրջայցերը` արտադրամասերԽուզարկություն են անցկացվել Զելենսկիի աշխատակազմի ղեկավարի տանը Նիկոլի մոտ Բաքվի քարտեզն է. Դավիթ ՍարգսյանՈղբերգական վթար՝ ԳեղարքունիքումՓաշինյանին հաջողվեց պառակտել եկեղեցին. Էդմոն Մարուքյան Մեր երկրում տեսակի պայքար է․ դա դրսևորվում է և´ քաղաքական դաշտում, և´ ԶՈւ-ում, և´ հոգևոր հարթությունում․ Աբրահամյան «Հրաժարվել Արցախից` նշանակում է հրաժարվել Հայաստանից և հայ լինելուց». երկու տարի առաջ Գևորգ Սրբազանն էր ասում ինձ հետ այս զրույցում. Սարգսյան«Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալը անչափահասին ծեծելու դաժան տեսանյութի հերոսներից մեկի հայրն էԻ՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Ես կդադարեցնեմ «երրորդ աշխարհի երկրներից» ներգաղթը. Թրամփ Եկեղեցու շուրջ տիրող իրավիճակի մասին. Վահե ԴարբինյանԵրկար ժամանակով ջուր չի լինելու «Մեր Ձևով» շարժումը՝ նոր հասարակական վերելքի խորհրդանիշ Անվտանգ, սուվերեն Հայաստանի ապագան Ռուսաստանի կողքին է. Մհեր ԱվետիսյանԲռնագրավված շուկան․ ինչ վտանգներ է ստեղծում ՀԷՑ–ի լիցենզիայի չեղարկումը Հայաստանի տնտեսության համար Երբ կառավարության տարբեր անդամներ վարչապետի գլխավորությամբ խոսում են տնտեսական մեծ վերելքների մասին թվերը այլ բանի մասին են խոսում. Նանե ԿարապետյանԱմուսինը խանդի պատճառով կնոջը կապել է ձիուց և քարշ տվել․ նա մահացել է Ամենայն Հայոց կաթողիկոսին տապալել չեն կարող. Արմեն ՄանվելյանՀամացանցում է հայտնվել Նոյեմբերյանում իրենց հասակակցին դաժան ծեծի ենթարկած տղաների տեսանյութը. (Տեսանյութ) Նիկոլն իր գլխից վերև թող չթռնի, Կաթողիկոս ընտրում է ազգային-եկեղեցական ժողովը, կրոնապետություն չենք ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Օրվա աղոթքՏերևներն այրողները կտուգանվեն․ նախարարը խոստանում է՝ դեկտեմբերի 1-ից օդը կբացվիՂրիմի կամրջի պայթեցման մեջ մեղադրվող հայերը դատապարտվել են ցմահ ազատազրկման Աշակերտները ծեծի են ենթարկել և նվաստացրել Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող տղային. նրանք ձերբակալվել են Հրդեհ Հովտուն գյուղում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը Վրաստանը հայտնել է Ադրբեջանի հետ սահմանին վարակված ծաղիկներ տեղափոխող բեռնատարի ձերբակալման մասին Սուրբծննդյան տոներից առաջ ԵՄ-ում առգրավվել է ավելի քան 8 միլիոն վնասակար խաղալիք «Գուչի»-ի հայ մոդել Արմինե Հարությունյանը նոր ֆոտոշարք է հրապարակել