Երկու հողամաս, 8000 դոլար ու 400 դրամի բաժնեմաս. «Փաստ»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Հունիսի 11–ին Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ նշանակվեց Իրինա Ղափլանյանը: Մի քանի շաբաթ անց նա Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրեց իր՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Ղափլանյանը հայտարարագրել է երկու հողամաս և ընդամենը 400 դրամ արժողությամբ բաժնեմաս: Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 8 հազար ամերիկյան դոլար, իսկ եկամուտները՝ 900 հազար դրամ, որը նրա՝ մինչ նախարարությունում աշխատանքի անցնելը ստացած աշխատավարձն է:
Իրինա Ղափլանյանը միջազգային կրթական հաստատություններում ստացել է դիվանագետի, քաղաքագետի մասնագիտացում, «Գրին Բին» էկոսրճարանների ցանցի համահիմնադիրն է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
2
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
3
Փոփոխություններ ID քարտերի հետ կապված
4
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
5
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ



