Երևան, 20.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայտնի են հոբելյանական «Ոսկե ծիրան» 15-րդ կինոփառատոնի հաղթողները

ՄՇԱԿՈՒՅԹ

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփեց մրցութային ծրագրերի արդյունքները: Կինոփառատոնի փակման արարողությանը, որը տեղի ունեցավ հուլիսի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, ժյուրիի կազմը հայտարարեց մրցանակակիրների անունները:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «Ոսկե ծիրան» պատվո մրցանակը տրվեց հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին:

Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին արժանացավ Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմը:

Հայկական համայնապատկեր մրցույթում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվեց ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի «Մայրամուտի բեռնատարը» կինոնկարին:

«Եվա» կինոժապավենում իր դերակատարման համար Լավագույն դերասան ճանաչվեց Շանթ Հովհաննիսյանը:

Լավագույն դեբյուտի համար մրցանակի արժանացավ Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը:

Լավագույն կինոնկար համարվեց և «Անահիտ» մրցանակի արժանացավ կինոռեժիսոր Անահիտ Աբադը «Եվա» ֆիլմով:

Վավերագրական մրցույթում «Հատուկ հիշատակում» համարվեց Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ժապավենը:

Արծաթե ծիրանը տրվեց Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» կինոնկարին:

Ոսկե ծիրան պատվավոր մրցանակը հանձնվեց Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմին:

Խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթում արծաթե ծիրանը տրվեց Ժերմինալ Ռոոյի «Ֆորտունա» կինոժապավենին:

Ոսկե ծիրանի արժանացավ Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմը:

«Տխրում եմ, որ փառատոնն ավարտվում է: Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկերներին` Միքայել Ստամբոլցյանին և Սուսաննա Հարությունյանին փառատոնի կայացման գործում մեծ ավանդի համար: Հոբելյանական փառատոնին ներկա են կինեմատոգրաֆիստներ, որոնք մրցանակներ են ստացել հեղինակավոր կինոփառատոներում»,-նշեց «Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը և Փարաջանովյան թալերներ հանձնեց հանրաճանաչ ռեժիսորներ  Ջանֆրանկո Ռոզիին ու Ասղար Ֆարհադիին:

Վերջինս ասաց, որ իր համար այդ մրցանակը հատկապես նշանակալի է, քանի որ կրում է Սերգեյ Փարաջանովի անունը: «14-15 տարեկանում էի դիտում նրա ֆիլմերը և չէի ընկալում դրանք, քանի որ Փարաջանովի արվեստը բարդ է: Սակայն շատ եմ սիրում նրա գործերը»,-խոստովանեց ռեժիսորը և շնորհակալություն հայտնեց «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչներին` շեշտելով, որ հրաշալի ժամանակ է անցկացրել այս ընթացքում:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութայինիրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացմանհիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկեծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն կինոռեժիսոր ՀարությունԽաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստականտնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։



Եղանակը կցրտիՍկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Ինչպե՞ս մարդկությունը որոշեց հրաձգությունը նաև սպորտ դարձնել. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հունիս). Հանրահավաք Մատենադարանի մոտ, նստացույց Ազատության հրապարակում. «Փաստ»Ենթարկվելով իշխանության կամքին՝ ԿԸՀ-ն հրաժարվեց իր առաքելությունից․ Աննա ԿոստանյանՀասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԼՀԿ-ին տրված, բայց չարձանագրված 207 քվե վերականգնվել է. Էդմոն Մարուքյան Ծանրագույն խնդիրներ. բյուջեի պակասուրդից մինչև պարտքային բեռ. «Փաստ»Սկանդալային հարցեր ընդունելության շուրջ. ֆոկուս՝ ԲրյուսովիցԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը CaseKey-ի հետ գործակցում է արդեն երկու տարի. պարզ բանախոսությունից ընկերությունը հասել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակիՌուսաստանից Ադրբեջանով ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զnhվել է առնվազն 5 մարդ Տնտեսական փակուղի. երկիրը զրկվում է եկամուտների ահռելի աղբյուրից. «Փաստ»Մոնղոլիայում շահագործման կհանձնվեն արևային էլեկտրակայաններ Մենք կոչ ենք անում տնտեսվարողներին ցուցաբերել բարձր սոցիալական պատասխանատվություն, իսկ պատկան մարմիններին՝ խստացնել վերահսկողությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ընտրախախտումների ինչ խայտառակ ծավալ է տեղի ունեցել այս ընտրությունների ընթացքում. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը նոր պահանջ է առաջ մղում Ո՞ր քայլերը կստիպեն Փաշինյանին փոխել իր դիրքորոշումը. «Փաստ»Թուրքական լողափում անօդաչու թռչող սարք է հայտնաբերվել Խոշոր վթար՝ Երևանում, թիվ 46 ավտոբուսը բախվել է «ԶԻԼ»-ի, վիրավnրներ կան«Կարենս բարի էր, ազնիվ, կարեկցող». Կարեն Մոսինյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Սամվել Կարապետյանը բացեց փակագծերը․ ընդդիմությունը պատրաստվում է վճռորոշ քայլերիԻ՞նչ կարգավորումներ կգործեն փաստացի գոյություն չունեցող կամ մեկ այլ անձի տիրապետման տակ գտնվող և չօգտագործվող մեքենաների սեփականատերերի համար. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հունիսի 20-ին «Արդարանալու խնդիր ունի, թե ինչու չի կարողացել հավաքել 50 տոկոսից ավելի ձայն». «Փաստ»Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ»Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները. «Փաստ»Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցըՄեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ Մշակութային վտանգված ժառանգությունն Ադրբեջանում Գյումրիում կարկուտի հետեւանքով մեքենաներ են վնասվել Լուկաշենկոն մեկ շաբաթ ժամանակ ունի վերահաղորդիչները հեռացնելու համար, այլապես Ուկրաինան միջոցներ կձեռնարկի. Զելենսկի Յուպիտերը կարող էր օգնել աստերոիդներին Երկիր հասցնել կյանքի համար առանցքային տարրերը Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դուրս չի ​​բերի զորքերը հարավային Լիբանանից Հայաստանի թենիսի կանանց հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Մոնտենեգրոյի հավաքականին Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Ամեն ընտրություն նախորդից վատն է դառնում․ Ռոբերտ ՔոչարյանՀունիսի 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու CNN. Իրանը պահանջում է Լիբանանում հրադադարի երաշխիքներ՝ ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը Դեռ չկա հստակ որոշում մանդատները վերցնելու վերաբերյալ․ Ռոբերտ ՔոչարյանԲոլոր քրեական գործերում մենք հաղթող ենք դուրս եկել․ ՔոչարյանԼավրովը Ռուսաստանի և Մադագասկարի միջև շփումները անվանել է շատ ինտենսիվ Նրանք չեն ստացել իրենց սպասածը․ Ռոբերտ ՔոչարյանՋերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասել՝ հունիսի 20-24-ը