Արցախում շնագայլը հարձակվել է բնակչուհու վրա եւ կծել շրթունքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախի Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում հուլսիի 12-ին արձանագրվել է շնագայլի հարձակման դեպք:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հարձակման հետեւանքով՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 68-ամյա Նուրվարդ Գաբրիելյանը, ժամը 8:40-ին դիմել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ
Նուրվարդ Գաբրիելյանը ընդունվել է վերին շրթունքի շնագայլի կծած վերքով:
Տուժածին ցուցաբերվել է վերքի առաջնային վիրաբուժական մշակում, ներարկվել է միանվագ հակափայտացման անատոքսին եւ շիճուկ, ինչպես նաեւ հակակատաղության պատվաստանյութ, որը կշարունակվի իրականացվել համաձայն ուղեցույցերի` ըստ ժամանակացույցի:
Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը զգուշանալ թափառող շներից եւ վայրի կենդանիներից:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



