Շուկայի մուտքի մոտ պայուսակ գողացողին հայտնաբերեցին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հունիսի 12-ին ոստիկանության Էրեբունու բաժնում մի քաղաքացուհուց դիմում է ստացվել դրամապանակը կորցրելու վերաբերյալ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հունիսի 9-ին՝ ժամը 09.30-ին, մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանի շուկայի մուտքի մոտ անհայտ անձը գողացել է գետնին դրված պայուսակը, որի մեջ եղել է դրամապանակ, անձնագիր, սոցիալական քարտ եւ բջջային հեռախոս` պատճառելով 202.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1953 թվականին ծնված Սիրվարդ Ա.-ն, ով հուլիսի 11-ին ներկայացել է քննչական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Կատարվում է քննություն:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



