Երևան, 10.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Որտե՞ղ են աշխարհի ամենավտանգավոր կայծակները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Մենք գիտենք, որ...

Կայծակը երկու անգամ նույն տեղը չի խփում:

Իրականում դա ընդամենը միֆ է, որի առաջացումը առաջին հայացքից շատ բնական է թվում այն պարզ փաստի պատճառով, որ մարդը շատ քիչ է տեսնում ծառեր կամ այլ բարձր օբյեկտներ, որոնց կայծակը հարվածել է: Ավելին, եթե հանկարծ մարդու շրջապատում հայտնաբերվում է կայծակից վնասված ծառ, սյուն կամ տուն, ապա դա դառնում է սենսացիոն նորություն շրջապատի համար: Այն, որ մենք քիչ ենք տեսնում կայծակից վնասված օբյեկտ, չի նշանակում, որ կայծակը երկու և ավելի անգամ նույն տեղը չի խփում: Սրա ապացույցը առաջին հերթին սովորական շանթարգելներն են, որոնք կան համարյա բոլոր բարձր շենքերի և օբյեկտների վրա:

Կայծակները հաճախ մեծ վնասներ են հասցնում մարդկանց: Վնասում են մեխանիկորեն, հրդեհներ են առաջացնում, վնասում են կենցաղային էլեկտրասարքավորումները և այլն: Հենց այդ ամենը կանխելու համար էլ օգտագործվում են շանթարգելները: Ինչքան բարձր է շանթարգելը, այնքան հաճախ է նա կայծակ սանձում: Սովորական տների շանթարգելները կարող են տարիներով կայծակ չմարել, քանի որ կայծակը այնքան էլ հաճախակի երևույթ չէ, իսկ ահա երկնաքերերի վրա տեղադրված շանթարգելները տարեկան ընդունում են 20 և ավելի կայծակի հարված:

Շանթարգելներից բացի լինում են բարձր ծառեր կամ բլուրներ, որոնք ևս հաճախ են կայծակնահարվում՝ կապված նրա հետ, որ նրանք իրենց շրջակայքում կայծակը քաշող միակ օբյեկտն են լինում:

Կայծակը (նաև՝ շանթ) մթնոլորտում՝ ամպերի կամ ամպի և երկրի միջև տեղի ունեցող կայծային էլեկտրական պարպում է։ Սովորաբար դրսևորվում է պայծառ լույսի բռնկումով և ուղեկցվում որոտով։ Պարպման ժամանակ հոսանքի ուժը հասնում է 10–100 հազար ամպերի, լարումը՝ տասնյակ միլիոնավորներից մինչև միլիարդավոր վոլտի։

Երկրագնդի վրա ամենահաճախ կայծակները տեղի են ունենում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևելքի լեռներում գտնվող փոքրիկ Կիֆուկա գյուղի մոտ։ Մեկ քառակուսի կիլոմետր տարածքի վրա տարեկան տեղի է ունենում կայծակի 158 բռնկում։ Հաշվարկված է , որ մեկ րոպեում ամբողջ աշխարհում լինում է 360 կայծակ: Կայծակի ամենամեծ վնասը եղել է 1789 թվականին Իտալիայի Բրեշիա քաղաքում՝ հարվածելով եկեղեցուն, պայթել է այնտեղի զինանոցում գտնվող իննսուն տոննա վառոդը, որի հետևանքով զոհվել է երեք հազար մարդ, ավերվել է քաղաքի մեկ վեցերորդը։

Հետաքրքիր է, բայց պարզվում է, որ Հայաստանում ևս կայծակը խնդիր է: Իհարկե, Հայաստանը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը չէ, բայց այստեղ էլ կայծակ շատ է լինում, որը հաստատում է նաև այն, որ մեր որոշ տատիկների զինանոցում է «Կայծակը քեզ խփի» անեծքը: Երևի թե ՀՀԿ–ի տատիկը, որը առաջ խոստացել էր անեծքներով Ալիևի գլուխը ուտել, ներկայումս անընդհատ կրկնում է. «Կայծակը ձեզ խփի», քանի որ շուտով ստիպված է լինելու ՔՊ–ի տատիկ դառնալ: Խեղճ տատիկ...

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը

Կոչ` Նիկոլ Փաշինյանին. չեղարկե՛ք «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա-թուրքական ծրագիրը. Խաչիկ Ասրյան«Երբ Եկեղեցու ինքնավարությունը դառնում է քրեական գործ»․ Լիլիա Շուշանյան Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով. Al Jazeera Խմեյմիմը և Տարտուսը փոխում են կարգավիճակը. Ռուսաստանը և Սիրիան համաձայնության են եկել ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի զինծառայողների պարապմունքները «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել Չինաստանում մոտ 390,000 մարդ է տարհանվել «Դելֆին» թայֆունի պատճառով ՀՀ-ն պատրաստակամ է խորացնելու Սինգապուրի հետ համագործակցությունը․ Փաշինյան Իսրայելը մերժում է Գազայի վերաբերյալ Խաղաղության խորհրդի 15 կետանոց ծրագիրը․ Նեթանյահու Հրդեհ Սոլակ բնակավայրում․ կանխվել է հրդեհի տարածումը Հռոմի պապը կրկին կոչ է արել դադարեցնել Ուկրաինայում պատերազմը Էջմիածնում կանխվել է անչափահասների վրեժխնդրությունը․ զինված խումբը դարանակալել էր խանութի մոտ Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Մասուդ Փեզեշքիանի հետ Reuters․ Դեմոկրատները լայնածավալ հետաքննություններ են պատրաստում Թրամփի և նրա գործարար շրջապատի նկատմամբ Իրանի բանակ․ ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Հորմուզի նեղուցի նոր իրողությունների հետ Հայաստանյայց առաքելական եկեղեցին ՊԵԿ–ի դեմ հայց է ներկայացրել ԿԳՄՍՆ հերթական դրամաշնորհը՝ Հայ Ֆեստ միջազգային տարածաշրջանային շուկայի իրականացման համար Կաթողիկոսի դատը. Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն ՄարուքյանԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է» ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Վասյուտինսկոյե և Տորեցկոյե բնակավայրերը Դաշտավանի կրակոցների վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ԶԼՄ․ Նեթանյահուն և Կացը գաղտնի հավանություն են տվել Գազայում վերականգնողական աշխատանքների մեկնարկին ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն Հութիները հարվածել են Saudi Aramco-ին ԻՀՊԿ հրամանատար․ ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանում չկարողացան հասնել իրենց նպատակներին Հունգարիայի իշխող կուսակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Գերագույն դատարանի նախկին նախագահի թեկնածությունը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատում. Դաշտավանում կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են կրակոցներ Մեսսին ընտանիքի հետ Ռոսարիոյում է. հայտնի են Խորխե Մեսսիի հուղարկավորության մանրամասները Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Բելգորոդի վրա․ վիրավորվել է 13 մարդ, այդ թվում՝ երկու երեխա Ֆիդան. Թուրքիան աջակցում է դեպի կայուն խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի շարժմանը Սևանա լճում հեծանիվ-նավակը շրջվել է. քաղաքացիներին օգնության են հասել փրկարարները Հեշտ չէ կաթողիկոս դատելը, անգամ դատավորներն են հրաժարվում, հասկանում են, որ հետևանք կունենա Պետդեպարտամենտը Կիևին տեղեկացրել է Թուրքիայից ամերիկյան զենքի հնարավոր փոխանցման մասին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնին նախորդող պահքի Բարեկենդանը ԱՄՆ Սենատ է ներկայացվել Լիբանանին օգնելու օրինագիծ «Բայդենի քաղցկեղը տարածվել է, շատ ցավ է պատճառում», հայտնել է որդին Ո՞վ կհաղթի UFC 331-ում. Արման Ծառուկյանի ու Մաուրիսիո Ռուֆիի մենամարտի գործակիցները հայտնի են Վթարային ջրանջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` օգոստոսի 9-ին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 9-ին ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում Սխալ հարցից ճիշտ պատասխան չի ծնվում. Մհեր ԱվետիսյանՊետությունը կարծիքներով չի կառավարվում. այն կառավարվում է գիտելիքով ու պատասխանատվությամբ. Մհեր ԱվետիսյանԹուրքիայի ԱԳ նախարար. Պակիստանի և Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պակտը նման է ՆԱՏՕ 5-րդ հոդվածին Ռուսաստանի ամենամեծ արևային էլեկտրակայանը կկառուցվի Ամուրի մարզումԻրանը նշել է Հորմուզի նեղուցի բացման վեց պայման Օգոստոսի 10-ից 13-ը գազանջատումներ են սպասվումԳերմանիայում ցույց է անցկացվել Մերցի կառավարության դեմ