Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանը ոչ թե հումքային կցորդ պետք է լինի, այլ պատրաստի ապրանք արտադրող. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

1988–ից ի վեր Հայաստանում տարվող տնտեսական քաղաքականությունն ի վերուստ սխալ է եղել: Ազատ շուկայական հարաբերությունների քաղաքականությունը, այն էլ՝ շոկային թերապիայի տարբերակով, երբեք չէր կիրառվել մի համակարգում, որը կայացած էր և ուներ իր զարգացման հիմնական ուղղություններն ու միջազգային տնտե ս ա կան կա պ ե րը: Այս մա ս ի ն «Փաստ»–ի հետ զրույցում ասաց «Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:

«Ամեն ինչ ապամոնտաժվեց, խզվեցին տնտեսական կապերը, որոնք իրականացվում էին հարյուրավոր գործարանների միջոցով: Եվ պարզ է, որ արդյունքը պետք է այսպիսին լիներ: Ե՛վ սեփականաշնորհման գործընթացը, որն ըստ էության որևէ դրական արդյունքի չբերեց, և՛ հողի սեփականաշնորհումը հանգեցրեցին նրան, որ այսօր մենք ունենք 339 հազար գյուղացիական (այն է թե՝ ֆերմերային) տնտեսություն, մինչդեռ տանն ընդամենը տարեցներն են մնացել: Բացի այդ, 446 հազար հեկտար հողի, որն ունենք, այսօր 30 տոկոսից ավելին պարզապես չի մշակվում: Սրանք խնդիրներ են, որոնք լուծման կարիք ունեն»,– ասաց Վ. Սաֆարյանը:

Ապակառուցողական քայլերը ապամոնտաժեցին նաև արդյունաբերությունը

Երբ խզվեցին տնտեսական կապերը, մեզ մոտ արդյունաբերությունը սկսեց չաշխատել, ասում է կազմակերպության ղեկավարը: Իսկ այսօր, նախկին համակարգաստեղծ ձեռնարկությունները կամ չեն աշխատում, կամ լավագույն դեպքում աշխատում են նախկին հզորության 5–ից 7 տոկոսի սահմաններում: Այս պայմաններում տոկոսների մասին խոսելն ընդհանրապես անիմաստ է դառնում, ընդգծում է Վ. Սաֆարյանը, քանի որ խորհրդային տարիներին, օրինակ՝ 88 թվականի ազգային եկամուտը 14 միլիարդ ռուբլի է կազմել, որն այսօր 30 միլիարդ դոլարին համարժեք գումար է: 

«Այդ գումարի 66,7 տոկոսը արդյունաբերության մասնաբաժինն էր, որի մեջ մեքենաշինությանը բաժին էր ընկնում 26, 5 տոկոս, թեթև արդյունաբերությանը՝ 23,5 տոկոս, սննդի արդյունաբերությանը՝ 19,4 տոկոս, իսկ քիմիական արդյունաբերությանը 7, 9 տոկոս: Եվ երբ այս ամենը փլուզվել է, ի հայտ են եկել սոցիալական տարբեր խնդիրներ: Այս պայմաններում, բնական է, որ ժողովրդի մոտ պետք է դժգոհություններ հասունանային, իսկ 88–ից հետո այդ դժգոհությունները խորացան և իրենց հանգուցալուծումը ստացան գործազրկության, արտագաղթի, հուսալքության տեսքով»,– ասաց Վ. Սաֆարյանը: 

Ժողովուրդը պետությունից ունի սպասելիքներ, որոնք հիմնականում վերաբերում են աշխատանքի ապահովվածությանը, ընդգծում է Սաֆարյանը: Չնայած դրան, երեք Սահմանադրություն է ընդունվել, բայց երեքն էլ չեն ամրագրել մարդուն աշխատանքով ապահովելու իրավունքը, ինչն էլ, ըստ նրա, հանգեցրել է սոցիալական անարդարության: «Այսօր իշխանությունները պայքարում են կոռուպցիայի դեմ, փորձում են դրանով ժողովրդի սպասելիքներն ինչ–որ չափով արդարացնել, այսինքն՝ արդարություն վերականգնել, բայց երկրի տնտեսությունը զարգացնելու ուղղությամբ առայժմ էական քայլեր չեն նկատվում: Այս առումով պետք է լուրջ քայլեր անել արդյունաբերական ներքին և արտաքին կոոպերացիոն կապերի վերականգնման և նորերի ստեղծման, մոբիլիզացիոն արդյունաբերական քաղաքականության վարման առումներով: Ինչպես նաև անհրաժեշտ է ձևավորել արդյունաբերության և արտաքին առևտրի նախարարություն, որը ոչ թե ֆունկցիոնալ բնույթ կունենա, այլ լինի նաև ֆունկցիոնալ ճյուղային, այսինքն՝ տվյալ ճյուղը կառավարող և կարգավորող»,– համոզված է կազմակերպության նախագահը:

Այս ամենի արդյունքը պետք է ժողովուրդը շուտ տեսնի, քանի որ կգա մի պահ, երբ ներկայի ոգևորությունը և էյֆորիան կմարի: Ու եթե մինչ այդ ներկա իշխանություններն իրենց ծրագրային գործառույթներում կոնկրետ քայլեր չանեն, ոչինչ էլ չի փոխվի, համոզված է Սաֆարյանը:

Տնտեսական աճն ու ժողովրդի սպասումները

Խոսելով տնտեսական աճի ցուցանիշների մասին՝ Վ. Սաֆարյանն ասաց, որ 7 տոկոսանոց տնտեսական աճը ժողովուրդն իր վրա չի կարող զգալ, քանի որ մեր տնտեսական բազան բավականին փոքր է: Եվ, եթե օրինակ, Միացյալ Նահանգներում 1,3 տոկոս, իսկ եվրոպական զարգացած մի շարք երկրներում 1,5 տոկոս աճն էապես նկատելի է, քանի որ տնտեսական բազան մեծ է, ապա Հայաստանում այդ բազայի փոքր լինելու պատճառով 7 տոկոսանոց աճը չի կարող սոցիալ–տնտեսական լուրջ խնդիրներ լուծել: «Հիմնական տնտեսական աճ ապահովող ոլորտն, այդուհանդերձ, այսօր էլ մնում է արդյունաբերությունը, որտեղ արտահանման մեջ կարևոր դերակատարությունը մնում է հանքահումքային արտադրանքին: Արդեն մոտ 40 միլիոն տոննա հանքանյութ ենք տարեկան արդյունահանում, որից կորզվում է 420 հազար տոննա պղնձի խտանյութ: Եվ որպեսզի կարողանանք պղնձի խտանյութից էլ պղինձ ստանալ, որը խտանյութի մեջ կազմում է 26–28 տոկոս, անհրաժեշտ էր պղնձաձուլարան կառուցել: Եվ դա վաղուց էր պետք կառուցել: Դա թույլ կտար, որպեսզի 3,7 անգամ ավելի շատ պղնձի խտանյութ չարտահանենք, որպեսզի 1 տոննա մաքուր պղնձին համարժեք գումար ստանանք»,– ասաց Վ. Սաֆարյանը: 

Խոսելով նախկին արտադրական ձեռնարկությունները՝ էլեկտրատեխնիկան, մեքենաշինական, զարգացնելու մասին, նա նշեց, որ վաղուց պետք էր նաև ներքին կոոպերացիան զարգացնել: Այս մասին կազմակերպության ներկայացուցիչները բազմիցս մատնացույց են արել: Ներկայացրել են նաև այն ոլորտները, որոնք կարևոր են, նույնիսկ ծրագրեր են գրել ու նշել, թե օրինակ՝ ո՞ր տեխնոլոգիայով պետք է պղնձաձուլարանը կառուցել, որպեսզի ծծմբական թթվի փոխարեն ծծմբային օքսիդ ստացվեր: 

«Ամեն ինչ էլ գրել ենք, ասել ենք, բայց նախորդ կառավարությունների օրոք մնացել է ձայն բարբառո հանապատի: Գուցե հիմա, այս կառավարությունը նախորդի սխալները չկրկնելու համար բոլոր իրատեսական և արդյունավետ առաջարկությունները հաշվառի, փորձի դրանք կիրառել և արդյունք ստանալ: Բոլորին է հայտնի, որ մարդկանց սպասումները հիմնականում նրանց սոցիալական վիճակի բարելավմամբ են պայմանավորված: Ուստի այդ ամենը նախ աշխատատեղեր կստեղծի, կկանխի արտագաղթը և հնարավոր կլինի անգամ ներգաղթ կազմակերպել: Ամեն ինչ պետք է անել, որպեսզի ժողովուրդը և՛ հեղափոխությունից, և՛ նոր կառավարությունից իրեն սոցիալապես բավարարված զգա»,– ասաց Վ. Սաֆարյանը: 

Ներդրումներ

«Հայրենական ապրանք արտադրողների» միության նախագահին հայտնի չէ, թե իշխանությունները ներդրումների մասով ինչպիսի պայմանավորվածություններ են ունեցել և ունենում: Պարզ չէ նաև, թե ներդրումների ինչպիսի ծավալներ արդեն կան, բայց ինչպես ասում են, մախաթը երկար պարկում մնալ չի կարող: Որոշ ժամանակ անց, երբ կոնկրետ տեսանելի լինեն ներդրումները, բոլորն էլ կհասկանան դրանց թե՛ արդյունավետության և թե՛ ասվածն իրականությանը համապատասխանել–չհամապատասխանելու մասին:

Ընդերքն էլ ու՝ վերջ

ՀՀ օրենքով ընդերքը համարվում է պետության սեփականությունը և այն միայն վարձակալության իրավունքով է տրվում այս կամ այն ընկերությանը: Բայց պարզվում է, որ օրենքով վարձակալությամբ վերցված հանք շահագործողը հանքանյութն արդյունահանելուց և պատրաստի կամ կիսապատրաստի հումքը ստանալուց հետո կրկին պետք է պետության հետ պայմանագիր կնքի արդյունահանվածը իրացնելու համար: 

«Հիմա պարզվում է, որ դա էլ չի արվում: Եվ պետք է այս կառավարությունն այս նրբությունների մեջ էլ խորանա և այստեղ նույնպես կարգ ու կանոն հաստատի: Դրա արդյունքում կարող են պետական բյուջե լրացուցիչ եկամուտներ գալ»,– ասաց Վ. Սաֆարյանը: 

Ի դեպ, ըստ կազմակերպության ղեկավարի, Հայաստանում տարեկան մոտ 3,5 տոննա ոսկու և արծաթի համաձուլվածք (դորե) է արդյունահանվում և արտահանվում: Ճիշտ այդքան ոսկի էլ դրսից ենք ներկրում: Ուստի, հարց է ծագում, թե ինչու ենք մի կողմից ոսկու խտանյութն արտահանում, հետո պատրաստին ներմուծում, երբ կարող ենք այն տեղում զտել ու օգտագործել տեղական շուկայում: 

«Եվ կա այդ հնարավորությունը: Պարզապես պետք է, որ բոլոր այն ոլորտներում, որտեղ հնարավոր է պատրաստի արտադրանք ստանալ, կառավարությունն իր ներգրավվածությունն առավելագույնս մեծացնի: Եվ այս մոտեցումը պետք է կառավարության համար դառնա թիվ մեկ խնդիր, որը և՛ աշխատատեղեր կավելացնի, և՛ մեր վարկանիշը կբարձրացնի: Այն վերջապես կօգնի, որ Հայաստանը ոչ թե շարունակի հումքային կցորդ լինել, այլ՝ պատրաստի արտադրանք արտադրող երկիր, ինչը բոլոր առումներով շատ կարևոր է մեզ համար»,– ասաց Վ. Սաֆարյանը: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըՏարադրամի փոխարժեքն այսօրՏավուշի մարզում երկրաշարժ է գրանցվելԱԱ-2026. Իսպանիան և Պորտուգալիան հաղթեցին և 1/8 եզրափակչում կմրցեն միմյանց դեմ ԱՄՆ-Իրան փոխադարձ մեղադրանքներ` ՄԱԿ ԱԽ նիստում Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Զելենսկին հայտնել է Ումերովի և Քուշների միջև բանակցությունների մասին և հույս հայտնել Թրամփի հետ հանդիպման վերաբերյալ Մոտեցող ցիկլոնի և առաջիկա 5 օրերին սպասվող եղանակի մասին. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Հայ շախմատիստները Վրաստանում մասնակցում են միջազգային մրցաշարիՌուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ ՀՀ մարզերում կիրականացվեն դպրոցահասակ երեխաների լող, դահուկային սպորտ, հրաձգություն մարզաձևերի ուսուցման ծրագրեր Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան «Արարատ-Արմենիան» պայմանագիր է կնքել Ժոաու Բրավիմի հետ Ֆրանսիայի հարավը պատել են լայնածավալ անտառային հրդեհներըՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Ավտովթար և մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ Հունաստանը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքի նոր միջադեպը Կիևին կզրկի Աթենքի աջակցությունից Մեսսին անընդհատ քայլում է դաշտում, իսկ Ռոնալդուն պաշտպաններին հանգիստ չի թողնում․ Նանի Անձրև, ամպրոպ․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 3-ից 7-ը Կառավարությունը սահմանել է զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների որակավորման նոր չափորոշիչներ Կուկուրելյային ասել եմ, որ առաջին «Էլ Կլասիկոյում» նա դաշտ դուրս կգա հենց մեկնարկից, բայց երկրորդում՝ հաստատ ոչ, որովհետև ես նրան խաղադաշտում «կուտեմ»․ Յամալ