Երևան, 27.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ու դարձյալ մեղավորը պլաստիկն է. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում մեկանգամյա օգտագործման պլաստիկը կարգելվի: Սա բնապահպանության նախարարի նախաձեռնությունն է: Ի դեպ, մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելված է բազմաթիվ այլ երկրներում: Կարծես թե լավ է, բայց մյուս կողմից, նման նախաձեռնությունը հիշեցնում է Կարեն Կարապետյանի կառավարության չափազանցված մաքրասիրությունը: Արդյո՞ք պլաստիկի արգելքը կարևոր քայլ է աղբի դեմ պայքարում, իրականում դժվար է ասել, որովհետև ցանկացած բան արգելելը բավական հեշտ է, բայց, որպես կանոն, հեշտ ու կտրուկ արգելքները պարզապես չեն աշխատում: Ինչպես տեսանք, ընդամենը մի քանի ամիս առաջ արգելվեց նաև առանց դեղատոմսի դեղերի վաճառքը, արդյունքում ստեղծվեց քաոս և արգելքը վերանայվեց:

Ընդհանուր առմամբ, առաջին հայացքից թվում է, թե աղբահանության կազմակերպումից առաջ, պետք է պարզապես չկեղտոտել` լինի դա պլաստիկի, թե որևէ այլ թափոնի տեսքով, սակայն աղբահանության խնդիրը և գործընթացը շատ ավելի խորը շերտեր ունեն:

Աղբահանությունն ինքին բազմափուլ գործընթաց է, որտեղ առանձնահատուկ տեղ ունեն աղբի տեսակավորումն ու վերամշակումը: Հայաստանում, սակայն, պարզապես չկա աղբի տեսակավորման մշակույթ` այլ կերպ ասած` մենք մեր տանը միևնույն տոպրակի մեջ թափում ենք ապակե տարաները, ջարդված խեցեղենը, պլաստիկ շշերը, սննդային մնացորդները, և այլն, այս բոլորը նույն խառնիխուռն տեսքով հայտնվում է Սանիթեքի գարշահոտ տարածող աղբարկղերում` այնտեղից էլ` աղբատար մեքենաներում, ապա` քաղաքից մի քիչ հեռու որևէ աղբանոցում: Սրանով ավարտվում է աղբահանությունը: Մինչդեռ, աղբի տեսակավորման դեպքում` ապակին, պլաստիկը հարյուրտոկոսանոց վերամշակման ենթակա աղբ են, իսկ սրա համար անհրաժեշտ են վերամշակման կենտրոններ, որոնք իրենց հերթին ներդրում են և աշխատատեղ: Մոտավորապես նման շղթայով կարելի է հասնել բնապահպանական ու երկրի մաքրության շատ խնդիրների լուծման: Բացի այս, կարծես թե, երաշխիք չկա, որ պլաստիկի արգելքից հետո պլաստիկը պարզապես կվերանա: Ենթադրենք` խոշոր խանութներն ու սուպերմարկետները հրաժարվեցին դրանից, ինչ կանեն փոքր ու միջին խանութները, կրպակները, ովքեր են դրանց վերահսկելու, արդյոք կրկին տույժ ու տուգանքի մեթոդով փորձ է արվելու պարտադրել հրաժարվել պլաստիկից: Եթե ամեն ինչ գնաց նշված ուղիով, ապա կանխավ կարող ենք արձանագրել, որ ոչ մի բան էլ չի ստացվելու, որովհետև մաքրությունը` և՛տանը, և՛ դրսում ավելի շատ մշակույթի, սովորույթի ու կրթվածության խնդիր է, որը պետք է լուծել համապատասխան ուղիով, ոչ թե արգելքներով ու տույժ–տուգանքներով:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Ինստիտուցիոնալ դասալքությո՞ւն, թե՞ նվեր Փաշինյանին. մանդատները վայր դնելու արհեստածին օրակարգը. «Փաստ»Իշխանության «ֆիշկաները» հերթով քանդվում են. «Փաստ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կանխվել է դատապարտյալին փաթեթավորված թմրամիջոցի փոխանցումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում օգոստոսի 12-ին ինչպիսի միջոցառումների կցանկանային մասնակցել երիտասարդները․ հարցում է անցկացվում Հայաստանի ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Մ-20 ԵԱ Առանձին վայրերում սպասվում է կարկուտ Հորմուզի նեղուցի անվտանգության համար չպետք է վճարեն իրանցիները․ Ռեզաի Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Ադրբեջանը Դաշինքի հուսալի գործընկերն է․ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչ Պուտինը ստորագրել է բջջային սարքերի IMEI կոդերի միասնական բազայի մասին օրենքը Տղամարդը ձերբակալվել է Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկում Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ Վրաստանի խորհրդարանում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռու մարզի մի քանի բնակավայրերում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն Առանց թույլտվության գործունեություն և գիշերային առևտուր․ Երևանում արձանագրվել են խախտումներ Հունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելու Հանտավիրուս․ միջազգային առողջապահական իրավիճակը շարունակում է մնալ վերահսկման տակ Պայմանագրային զինծառայող է մահացել Իրանի փոխնախագահը Հայաստանում է՝ նոր ենթակառուցվածքային ծրագրերի օրակարգով Իսրայելը և Լիբանանը հասել են շրջանակային համաձայնության․ Axios Օդի ջերմաստիճանը կնվազի․ եղանակը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ին Apple-ը զիջել է երկրորդ տեղը աշխարհի ամենաթանկ ընկերությունների ցուցակում Հորմուզի նեղուցը Իրանի տարածքն է և որևէ կապ չունի Միացյալ Նահանգների հետ․ ԻՀՊԿ խոսնակ Պատանի շախմատիստ Վաչե Հովակիմյանը աշխարհի առաջնության շրջանակներում լրացրել է միջազգային վարպետի երկրորդ նորման Մեքսիկան հումանիտար օգնություն է ուղարկել Վենեսուելայի՝ երկրաշարժից տուժած շրջաններ Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ Չարլզ III-ը հրաժարվել է Բուքինգեմյան պալատում բնակվելու գաղափարից Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀԲԸՄ ծրագրերին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Սա միայն գողացված քվեի համար պայքար չէ, սա արժանապատվության, իրավական հարց է. Ցոլակ Ակոպյան«Նոայի» իսպանացի նորեկը Պետդումա է ներկայացվել կոռումպացված պաշտոնյաների համար մահապատիժ սահմանող օրինագիծ Սերդար Քըլըչի մասնակցությամբ քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները Երևանի պարեկները կանխել են օտարերկրացու ինքնասպանության փորձը Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ. ՆԳՆ Հայրենաճանաչությունը կարևոր պայման է ազգային ինքնության պահպանման համար. Վեհափառ Հայրապետի պատգամը «Համահայկական Ճակատ»-ի անդամները շփվում են քաղաքացիների հետ«Ազատության» հրապարակում ստորագրահավաքը շարունակվում է. դու ևս միացիրԱՄՆ-ն ազատ է արձակել իրանական նավի անձնակազմի 22 անդամներին՝ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրման ֆոնին Սահմանադրական դատարանի դիմաց. ընթանում է 7 ուժերի դիմումների քննարկումը․ Աննա ԿոստանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա Սողոմոնյան Երկրաշարժից հետո Ճապոնիայում փակվել է 114 դպրոց 5 ամիսների ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է թմրամիջոցների հետ կապված հանցագործության 1313 դեպք Նիկոլ Փաշինյանը դեմագոգիայի է տանում ԵԱՏՄ-ին անդամակցության վերաբերյալ քննարկումը․ Զախարովա Շաղատ գյուղում «Opel»-ը մխրճվել է կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ․ վարորդը մահացել է Դատախազական ներգործության արդյունքում Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածք «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով ակցիան ՍԴ-ի դիմաց շարունակվում է«ՀայաՔվեի» անդամների երթը դեպի Սահմանադրական դատարան` «ՀայաՔվեի» խորհրդի համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ազատ արձակման պահանջով«Հացիկ» կաթնամթերքի արտադրամասի գործունեությունն է կասեցվել Սահմանադրական դատարանի դիմաց, ի պաշտպանություն մեր սահմանադրական իրավունքների, Ավետիք Չալաբյանի և մեր բոլոր քաղբանտարկյալների. Արմեն Մանվելյան