Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀՀ քննչական կոմիտեն հասանելիություն կունենա ԱՄՆ-ի կորած և շահագործվող երեխաների հարցերի ազգային կենտրոնի տեղեկատվական բազաներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության ազգային անվտանգության քննչական մարմնի կցորդի տեղակալ Կառլ Սթիֆլերին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Քննչական կոմիտեից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համացանցի միջոցով երեխաների դեմ կատարվող հանցագործություններին, մասնավորապես՝ սեռական բնույթի ոտնձգություններին և դրանց դեմ պայքարին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Շնորհավորելով Հայկ Գրիգորյանին նոր նշանակման կապակցությամբ՝ Կ.Սթիֆլերը հույս է հայտնել, որ երկու մարմինների միջև կձևավորվի արդյունավետ համագործակցություն՝ ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության և կարևորել «Կորած և շահագործվող երեխաների հարցերի ազգային կենտրոն» (ԿՇԵԱԿ) ԱՄՆ ոչ-կառավարական կազմակերպության հետ փոխգործակցության իրավական հենքի ստեղծումը։

ԿՇԵԱԿ-ը մասնագիտացված մեծ կառույց է, որը վարում է համացանցում երեխաների դեմ կատարվող սեռական բնույթի ոտնձգություններ պարունակող տեղեկությունների բազա, ինչը զեկույցների տեսքով փոխանցվում է ԱՄՆ իրավապահ մարմիններին։ Մասնավորապես` պատրաստվում են 8 տարբեր զեկույցներ՝ մանկական պոռնկագրություն ստեղծելու և տարածելու, երեխաներին սեռական հարաբերության մեջ մտնելուն առցանց եղանակով հակելու, երեխաների մարմնավաճառության, երեխաների ներգրավմամբ սեքս-զբոսաշրջության, մանկապղծության, անառակաբարո նյութեր երեխային ուղարկելու, ապակողմնորոշող տիրույթային անունների, համացանցում ապակողմնորոշող բառերի կամ թվային պատկերների վերաբերյալ։ Նշված զեկույցներից և ԿՇԵԱԿ-ի օգնության համակարգչային գծից ԱՄՆ-ում օգտվում են քննչական և իրավապահ մի շարք մարմիններ։

Նշված տվյալների բազայում մշակվում են նաև օտարերկրացի երեխաների վերաբերյալ տեղեկությունները, և ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ դրանց հասանելիություն կարող է ունենալ նաև Հայաստանի քննչական կոմիտեն։

«Մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում են երեխաների և, հատկապես, հանցագործությունից տուժած անչափահասների իրավունքների պաշտպանությունը։ Երկրի ապագան առողջ սերունդն է, իսկ առողջ մանկությունը՝ հիմնական գրավականը։ Օրեցօր լայն տարածում ստացող համացանցը հրապուրիչ է անչափահասների համար, սակայն միևնույն ժամանակ այն կարող է ավելացնել նրանց՝ հանցագործությունների զոհ դառնալու հավանականությունը։ Ուղղակի մեր պարտքն է պաշտպանել մեր երեխաներին բոլոր հնարավոր հանցագործություններից»,- ասել է ՔԿ նախագահը և հույս հատնել, որ ԿՇԵԱԿ-ի համագործակցությունը նոր հնարավորություններ կընձեռի` այդ արատավոր երևույթի դեմ առավել արդյունավետ պայքար իրականացնելու համար։

Հանդիպման ընթացքում ստորագրվեց Կիբերօգնության համակարգչային գծի հեռակա մուտքի կարգի վերաբերյալ փաստաթուղթը, որը համապատասխան իրավական ընթացակարգերն անցնելուց հետո կապահովի ՀՀ քննչական կոմիտեի հասանելիությունը՝ միջազգային այդ տվյալների բազային։

 

Պենտագոնն անցել է նոր միջnւկային ռազմավարnւթյան ստեղծմանը՝ Ռուսաստանի կամ Չինաստանի հետ պшտերազմի դեպքի համար․ NBC News Պենտագոնը մշակում է նոր միջուկային ռազմավարություն Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ հնարավոր պատերազմի համար․ NBC Առաջին ելույթս Ազգային ժողովում. հայրենիքի մասին․ Լենա ՄաթևոսյանԵթե որևէ մեկիդ իմաստություն է պակասում, թող խնդրի Աստծուց, և նրան կտրվի․ Ռուբեն ՄխիթարյանՄոհամեդ Սալահը նոր ակումբ ունի. պաշտոնական Բուհ է ընդունվել շրջանավարտների 49,35 տոկոսը․ ամփոփվել են ընդունելության արդյունքները. Civilnet Թրամփը մերժել է Զելենսկուն Patriot համալիրների hրթիռների մատակարարման հարցում. FT Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել