Երևան, 05.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ողջի գետ են լցվում թափոնաջրեր. տեսչությունը տեղյակ է, ստուգումներ են իրականացվում. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրեր առաջ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնությունը Կապան քաղաքի տարածքում նկատել ու ահազանգել է, որ Արծվանիկի պոչամբարի թափոնաջրերը, խառնվելով Աճանան գետին, հոսում–լցվում են Ողջի գետը: Գետի վերին ավազանում գտնվում է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որը շահագործվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ–ի կողմից: 

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության ղեկավարի մամուլի քարտուղար Վրույր Պեպանյանը «Փաստ»–ին տեղեկացրեց, որ ահազանգի հիմքով հարուցվել է վարչական վարույթ: Երկու օր առաջ Սյունիքի մարզային բաժնի աշխատակիցները զննություններ են իրականացրել, լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար նմուշառում կատարել: Ըստ այդ արդյունքների էլ պարզ կլինեն հետագա գործառույթները և աշխատանքների ընթացքը: Պեպանյանը նաև տեղեկացրեց, որ զրույցի պահին Բնապահպանության և ընդերքի տեսչությունը ստուգում է իրականացնում «Լիդիան Արմենիա» ընկերությունում Ամուլսարի հետ կապված, որի ավարտից հետո հաջորդը լինելու է Քաջարանը: Նշեց, որ ստուգումները երկար ժամանակ չեն պահանջի, և Քաջարանում սպասվող ստուգումները կիրականացվեն շուտով և համապատասխան ընթացակարգով:

ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ–ի տվյալներով` 2018 թ. մարտին Ողջի գետի ջրի որակը Քաջարանից և Կապանից ներքև գնահատվել էր 5–րդ դասի, այսինքն՝ ամենավատ որակի ջուր՝ մոլիբդենի, պղնձի, մանգանի, կոբալտի բարձր պարունակություններով: Այն, որ գետի ջուրը աղտոտված է, նորություն չէ: Դիտարկմանը, թե այս դեպքում ինչ– որ տարբերակ չկա՞ մինչ փորձաքննության ավարտը խոչընդոտել թափոնաջրերի՝ Ողջի գետ թափանցումը, Պեպանյանը նկատեց, որ պետք է պարզել, թե ինչ ջրեր են թափվում գետ: Մինչդեռ, ըստ նրա, մոնիթորինգի արդյունքները վերաբերում են գետի ջրին, ոչ թե՝ այնտեղ թափվող թափոնաջրերին: 

«Ընկերության նկատմամբ ինչ–որ բան կիրառելու համար հիմքեր են պետք, որը պետք է լինի տվյալ ահազանգի հիմքով ուսումնասիրությունների, վարչական վարույթի շրջանակներում կատարված աշխատանքների արդյունքում: Կամ պետք է ստուգում բացվի, որն ավելի լայնածավալ կուսումնասիրի ընկերության՝ բնապահպանական ոլորտում ամբողջ գործունեությունը և կփորձի բացահայտել իրավախախտումները, եթե այդպիսիք, իհարկե, կան»,– նշեց նա:

Մամլո քարտուղարի խոսքով, մինչ այս այդ տարածքում ստուգումներ չեն իրականացվել: Դեռ ավելին՝ 2015 թ. ստուգումները կասեցվել էին վարչապետի որոշմամբ և 2018 թ.–ից կրկին վերսկսվել: Ներկայումս վարչապետի հանձնարարականով մետաղական հանքերում պետք է ստուգումներ իրականացվեն և այդ շրջանակներում Քաջարանը երկրորդն է լինելու Ամուլսարից հետո: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածnւթյnւնների համար. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Կառավարությունը 320 մլն դոլարի նոր վարկեր կվերցնի Պատերազմ, Արցախի կորուստ, տարածքների զիջում․ սա է Փաշինյանի իրական «ժառանգությունը»․ Ավետիք ՉալաբյանԸնտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել էՀանձնվել թուրքական ողորմածությա՞նը, թե՞ պայքարել մինչև վերջ. ընտրի´ր պայքարը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրիցԿոտայքի մարզում մեղվի փեթակների տեղափոխման ժամանակ մեղուները խայթել են 74-ամյա վարորդին․ նրա կյանքը փրկել չի հաջողվել Երևանում կայացել է Անիի պատմական կամրջի վերականգնման հարցերով Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը Թրամփի գոլֆ-ակումբի տարածքում զինված տղամարդ են ձերբակալել Հայկական ժայռապատկերների գաղտնիքները․ ի՞նչ են փորձել փոխանցել նախնիներըԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP նախագծի ֆոնդային միջոցները՝ հասցնելով դրանք 402 մլն դոլարի Կոտայքի մարզում բшխվել են «ԳԱԶ 53»-ն ու «SHACMAN» ավտոքարշակը. կա վիրավnր Հյուսիսային Կորեան հրթիռային ստորաբաժանում է տեղակայում Ռուսաստանում Արարատի մարզի Գեղանիստ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ստեփանավանում և հարակից բնակավայրերում հունձը սկսում է, կոմբայնը հասել, գյուղում կանգնած է, իսկ Լոռվա մարզպետը բարեգործության արգելք է սահմանում. Անդրանիկ ԳևորգյանԻրանը «հնազանդեցնելու» ոչ մի հաղթաթուղթ այս պահին գոյություն չունի․ Ոսկանյան Ինչու են Հայաստանում ամառները դառնում ավելի շոգ և վտանգավորՆոր բացահայտում Հին ԽնձորեսկումՌուսական բանակը գիշերը զանգվածային հարված է հասցրել Կիևի և Կիևի մարզի մի շարք օբյեկտների Ազատությու՜ն քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանին. կոչ` Խուստուփի գագաթիցՄարդը կարող է պաշտպանել Եվրոպայի հետ հարաբերությունները՝ առանց եվրոպական գործակալ լինելու. Մհեր ԱվետիսյանՀայաստանյան ներքին իրավական ստատուս-քվոյի փոփոխությունը արագորեն կբերի երկրի ներսում մթնոլորտի առողջացման, լարվածության զգալի թուլացման․ Վահե Հովհաննիսյան Արմավիրում 22-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնիՏարադրամի փոխարժեքները օգոստոսի 5-ին «Պարտվեցինք դաժան հիվանդության դեմ ծանր պայքարում»․ կյանքից հեռացել է Արսեն Ասլանյանը Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի +38-ի. եղանակի տեսություն Իսրայելը չի նահանջի Գազայի հատվածում իր դիրքերից այնքան ժամանակ, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի զինաթափվել․ Նեթանյահու Աշխատանքային հերթական շրջայցերի կանգառները` Պոչամբարային տնտեսություն և Կապանի բազա Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացելՆԳՆ ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են․ 425 անձինք տեղափոխվել են ոստիկանություն Կարո Հովհաննիսյանն ու կինը պարզել են իրենց առաջնեկի սեռը Գազ չի լինելու մինչեւ վաղը ժամը 20:00-ն Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62 տոկոսով Ուժեղ Հայաստանը կանգնած է յուրաքանչյուր հայի կողքին` թե´ մայրաքաղաքում, թե´ մարզերում, թե´ ՍփյուռքումՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում ԱԹՍ-ներով hարվածներ է հասցրել Կիևի և Կիևի մարզի ուղղությամբ․ կան զnhեր և վիրավnրներ «Կամ հովանավորվում են, կամ չեն կանխվում»․ Աբրահամյանը՝ Երուսաղեմում հայերի դեմ հարձակումների մասին Տուլայի մարզում ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի պատճառով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստում․ կա վիրավnր Կիմնանք 48 ժամվա ընթացքում. Թրամփը՝ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների արդյունքների մասին Վթար է․ ջուր չի լինելու մինչև երեկո Կառավարության գրեթե անփոփոխ կազմը քաղաքական ախտորոշում է. գործող իշխանությունը մտել է սպառման փուլ․ Սուրեն Սուրենյանց Լույս չի լինելու Երևանում սուպերմարկետների ցանցի տնօրենի անշնչացած մարմինն են գտել Մեսսիի կինն արձագանքել է Ռոնալդուի հարսնացուի գրառմանըԹրամփը և նրա թիմը մեզ ուղարկել են Գազայի վերաբերյալ համաձայնագրի նախագիծ, բայց մենք չենք համաձայնել դրա հետ․ ՆեթանյահուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակն` առաջիկա օրերինՕգոստոսի 5-ին, 6-ին, 7-ին, 10/11/12-ին գազ չի լինելուՀայաստանը պատրաստվում է ձուկ արտահանել ՎրաստանՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանը պայմաններ է սահմանում Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնման համար. WSJ