Եգիպտոսում հորդառատ անձրեւների հետեւանքով 6 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆNews.am-ը գրում է .
Եգիպտոսի հյուսիսային Բուհեյր նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումները 6 մարդու կյանք է խլել, 16 տուժած կա: Այս մասին տեղեկացրել է երկրի Առողջապահության նախարարությունը:
Վաղ առավոտյան հեղեղումներ են գրանցվել երկրի գրեթե ամբողջ հյուսիսային շրջանում, սակայն առավելապես տուժել են Բուհեյրի բնակավայրերը: Այստեղ մի շարք գյուղերում ջուրը մինչեւ տների առաջին հարկերի առաստաղ է հասել, ինչն էլ մարդկային կորուստների պատճառ է դարձել:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, եգիպտական Օդերեւութաբանական կենտրոնը կանխատեսում է, որ մի քանի ժամ անց հորդառատ անձրեւներ կտեղան նաեւ երկրի այլ շրջաններում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



