Տուլայի դատարանը նոյեմբերի 4-ին կալանքի տակ է վերցրել «Մոսկվա-Երեւան» ավտոբուսի վարորդ Գառնիկ Հարությունյանին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Ռուսաստանի հայերի միության Տուլայի տարածաշրջանային բաժանմունքի նախագահ Ռաֆիկ Պապյանը:
«Տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Դատարանը կալանքի տակ է վերցրել նրան: Ութ մարդ է մահացել դեպքից: Ամբողջ օրը զբաղված ենք դեպքի հարցերով»,- տեղեկացրեց Ռաֆիկ Պապյանը:
Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ինՄ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանիԻլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ ԴելյուքÕ ½» ՍՊԸ տրանսպորտայինընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևսչբացահայտված հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքովզոհվել է 8 քաղաքացի, որոնցից առայժմ հայտնի է միայն մեկիանունը` Սպարտակ ՑոլակիՆալբանդյան (ծնվ. 1947թ.): Տուժել է 43 ՀՀ քաղաքացի: